Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ժամանակակից «ստրկուհի Իզա՞ուրա», թե՞՝ քծնանքի մաստեր կլասս

Ժամանակակից  «ստրկուհի Իզա՞ուրա», թե՞՝ քծնանքի մաստեր կլասս
25.12.2023 | 09:51

Աննա-Էրատոյի օգնական Ստելլա անունով այս կերպարը մի սրտաճմլիկ գրառում է արել իր «տիրուհու» մասին, որից պարզվում է, որ «Տիկին Աննան բարության, սիրո, ուժեղ կնոջ մարմնավորում է: Ոչ մի կնոջ մեջ այսքան սեր, նվիրում և հոգատարություն չեմ տեսել սեփական երկրի ու ժողովրդի հանդեպ (թերթեք պատմության վերջին երեսուն տարվա էջերը)»:

Ստելլայի՝ Աննային ներկայացնող մյուս կեղծ ու մանիպուլյատիվ պնդումներին չեմ էլ անդրադառնա, քանի որ ժամանակս է ափսոս, ընդամենը մեկ հարց սույն «քծնառատ» տողերի հեղինակին.

Ստելլա՛, քանի՞ տարեկան ես, որ կարծիք ես կազմել նախկին երեք նախագահների կանանց մասին ու մեկնաբանել նրանց գործունեությունը:

Դու ի՞նչ գիտես, ինչ գործունեություն են ծավալել տիկին Լյուդմիլան, Բելլան և Ռիտան, որ «տիրուհուդ» քծնելով փորձում ես ցեխ շպրտել նախկին ղեկավարների կանանց ուղղությամբ:

Թե բա ԱննաԴ շատ հոգատար է ժողովրդի ու պետության հանդեպ:

Ո՞ր հոգատարության մասին է խոսում սույն անձը: Հա՛, երևի ամուսնու հետ 5000-ից ավելի տղաների սպանելն ու Հայաստանը կապիտուլյացիայի տանելն էր այդ «հոգատարությունը»:

Ստելլա՛, «տիրուհուդ» հակամարդկային դեմքը տեսնելու համար ընդամենը գնա 5 տարի հետ ու հիշի, թե ինչպե՛ս էր ծիծաղում Հանրապետության հրապարակում հավաքված մասսայի վրա, երբ իր ամուսինն ու իրենց թիմակիցները բեմ էին բարձրացրել 2016 թ-ի քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապին ու հիմարացնում էին ժողովրդին:

Դե 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ Աննա-Էրատոյի և նրա ջոկատի «հերոսությունների» մասին էլ չասեմ:

Ստելլա՛, միայն այն, որ քծնառատ այս գրառումդ «տիրուհիդ» տեղադրել է իր ընտանեկան թերթում, ու այսպիսի այլանդակ վերնագրով, որով ապացուցում է, որ ատում է նախկին ղեկավարների կանանց, բավ է պատկերացնելու, թե նա ի՛նչ է իրենից ներկայացնում:

Չնայած, պետք է ատի, քանի որ նրանց ամուսինները թուրքին հաղթող են եղել, ոչ թե իր ամուսնու՝ Նիկոլ Անհողի պես թուրքի դեմ ծնկած ու թուրքի կոշիկ լիզող:

Ստելլա՛, շարունակի՛ր քծնել «տիրուհու»:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 7841

Մեկնաբանություններ