Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ժամանակը մեզ համար չափազանց թանկ գին ունի

Ժամանակը մեզ համար չափազանց թանկ գին ունի
08.01.2024 | 13:05

Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ընդարձակ հարցազրույց է տվել, որտեղ բավականին կարևոր հարցերի է անդրադարձել։

Մեզ հետաքրքրող մասերից մեկը թերևս վերաբերվում է Գյուլերի պատկերացրած ժամանակակից պատերազմներին և դրանց ձևերին։ Անշուշտ, պետք է հասկանալ, որ այն, ինչի մասին խոսում է Գյուլերը, կիրառվել կամ կիրառվելու է հենց Հայաստանի դեմ։

Հետաքրքիր է, որ Գյուլերը ապագա պատերազմների մասին ասում է, որ տեղի է ունենում անցում պատերազմների վարման դասական ձևից դեպի հիբրիդային պատերազմի։

ՈՒ էստեղ հատկապես նշում է, որ կարևորը արագությունն ու գործողությունների ներդաշնակման սինխրոնությունն է մարտի դաշտում տարբեր ձևի օպերացիաների համար։

Եթե հիշում եք, այսպիսի պատերազմների ձևի մասին խոսել եմ ապագա բանակային մոդելի համատեքստում։

Ժամանակը մեզ համար չափազանց թանկ գին ունի, իսկ բաց թողնված ժամանակը մեզ համար ինքնասպանության արժեք ունի։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Հարցազրույցը` հղումով։

Դիտվել է՝ 10227

Մեկնաբանություններ