ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Պարզաջրում» են նախկին թալանչիներին

«Պարզաջրում» են նախկին թալանչիներին
21.02.2024 | 06:59

ՀՀ դատախազությունը նախկին բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ վարույթներ է նախաձեռնում՝ նրանց հսկայական ունեցվածքի, տասնյակ անշարժ գույքի և բանկային մեծ հաշիվների ապօրինի ծագման վերաբերյալ: Հետո դատախազությունը համաձայնության է գալիս նախկին թալանչիների հետ, նրանց արած թալանից մի փոքր բաժին է վերադարձվում պետությանը: Թե ինչքան գումար է մտնում հայտնի տիկնոջ հիմնադրամներ, դատախազության հետ նախկին թալանչու միջնորդ անձանց գրպանները՝ իրենք կիմանան։ Մի քանի հավ գողացած, անտառում մի քանի ծառ կտրած մարդիկ բերդերում փտում են, իսկ պետությանը միլիոնավոր դոլարների վնաս տված նախկին թալանչիները Նիկոլ Փաշինյանի իրավապահ համակարգի կողմից «պարզաջրվում» են։ Սա է թալանը «կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ վերադարձնելու, ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չպլստալու» խոստումների հետևանքը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3408

Մեկնաբանություններ