Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Թքեմ ՈՒկրաինայի էլ, ՈՒկրաինային աջակցողների վրա էլ

Թքեմ ՈՒկրաինայի էլ,  ՈՒկրաինային աջակցողների վրա էլ
19.03.2024 | 22:02

Ես ռուսամետ չեմ և չեմ էլ լինի, բայց սարսափելի է, երբ Հայաստանի մայրաքաղաք Երևանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգն արհամարհած ունենալով մեզ և մեր ազգային շահերը ՈՒկրաինայի գովք է անում ու իր կողքին կանգնած «կենդանին» ծպտուն չհանելով փաստորեն համաձայնվում է եվրախարդախի հետ:

Ստոլտենբերգը պաշտպանում է մի պետություն, որը երբեք չի թաքցրել իր հակահայկական էությունը, մի պետություն, որը ոչ միայն միջազգային հարթակներում է պաշտպանում Բաքվին, այլև ռազմական առումով, թե՛ արցախյան առաջին, թե՛ վերջին պատերազմների ժամանակ:

Հենց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն է բացահայտել, որ

44-օրյա պատերազմի ժամանակ ՈՒկրաինան է Ադրբեջանին մատակարարել սպիտակ ֆոսֆորը, որը Բաքուն օգտագործեց մեր զինվորականների և խաղաղ բնակչության դեմ:

44-օրյա պատերազմից հետո Ուկրաինան է ամեն տարի բոցաշունչ Բաքվին շնորհավորում է մեզ հաղթելու կապակցությամբ ու Նիկոլի նման ոչնչությունը կանգնած եվրապոռնիկ Ստոլտենբերգի կողքին լսում և համաձայնվում է դրա ուկրաինամետ զառանցաքների հետ:

Ես թքեմ ՈՒկրաինայի էլ, ՈՒկրաինա պաշտպանողների վրա էլ:

Տարրական անիքնասիրություն է, երբ իրեն հայ համարողն ՈՒկրաինա է պաշտպանում ու իր հակահայկական քայլը բացատրում է իր հակառուսական լինելով:

Իյա, իրո՞ք....

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2644

Մեկնաբանություններ