Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

No comment!

No comment!
11.07.2024 | 21:16

«Պետք է արձանագրեմ, որ պետությունը բոլորովին ուրիշ մտածողություն է, պետությունը բոլորովին ուրիշ մշակույթ է, պետությունը բոլորովին ուրիշ հայեցակետ է ու պետք է մենք ուժ ունենանք խոստովանելու ու առերեսվելու, որ այդ մտածողությունը միշտ չէ ու ամենուր չէ, որ հասանելի է մեզ: Մենք, իմ գնահատմամբ, մի պրոսեցի մեջ ենք, որ հիմա փորձում ենք բարձրանալ դեպի պետական ընկալման աշտարակ, որտեղից աշխարհն ու կյանքը երևում է բոլորովին այլ կերպ, սա չափազանց կարևոր պրոցես է»,- ասաց նա՝ նշելով, թե «Հայաստանի պատմություն»-ը պետության գոյության զարգացման պատմությունն է՝ պետության չգոյության դրվագներով, իսկ «Հայոց պատմություն»-ը պետության չգոյության պատմությունն է՝ պետության գոյության դրվագներով»։

Հմմմ...

Կարդում ենք Վիկիպեդիան՝

Դեմագոգ (հուն․՝ δημαγωγός). ժողովրդավարության մեջ քաղաքական գործիչ, ով օգտագործելով բնակչության էմոցիաները, անիրազեկությունը և նախապաշարմունքները, փորձում է ձեռք բերել իշխանություն և զարգացնել իր քաղաքական մոտիվները։ Դեմագոգները հաճախակի հակադրվում են որոշումներին և ձեռնարկում կտրուկ և բռնի գործողություններ՝ լուծելու համար ազգային ճգնաժամը (այս դեպքում՝ իշխանության և ասելիքի ի սպառ բացակայության ճգնաժամը), նրանք մեղադրում են բանիմաց հակառակորդի թույլ կողմերը։

Դեմագոգիան կարող է հետապնդել յուրաքանչյուր նպատակ, բացի՝ ճշմարտությունը բացահայտելու նպատակից։

No comment!

Սևակ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4782

Մեկնաբանություններ