Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՈՒրախ ու երջանիկ, տրտինգ տալով, գնում եք դեպի կառափնարան ու վերացում

ՈՒրախ ու երջանիկ, տրտինգ տալով, գնում եք դեպի կառափնարան ու վերացում
02.09.2024 | 19:39

Արցախի անկախության օր են աջ ու ձախ շնորհավորում։

ՈՒ՞ր է հիմա Արցախը, այդ ի՞նչն եք շնորհավորում։

Երեք տասնամյակում ազգի տականքներին իշխանություն դարձնելու փոխարեն, եթե փուչիկ Հայաստան և Արցախի փուչիկ հանրապետություն ստեղծելու փոխարեն իրոք անկախ ու հզոր մի պետություն կառուցած լինեիք, այսօր և՛ Արցախ կունենայինք, և՛ այս կոտրած տաշտակի, անտեր բալագանի փոխարեն էլ` Հայաստան։

Անգամ սեփական սխալն ուղղելու նամուս ու քաջություն չունեք, անգամ ինքնապաշտպանական տարրսկան բնազդից եք զուրկ ու այսօր թշնամի երկրի քիրվա մի ճիճվի տակ կզած, չգիտես ինչից ուրախ ու երջանիկ, տրտինգ տալով, գնում եք դեպի կառափնարան ու վերացում։

Աստված ու թշնամին չեն ձեզ պատժում, առաջին հերթին դուք եք ձեզ ինքնաոչնչացնում, որովհետև իշխողը համատարած տգիտությունն է, արժանապատվության նշույլից զուրկ լինելն ու չմարդությունը։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 8158

Մեկնաբանություններ