Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ինչ է սպասվում մեզ` ոչ ոք չգիտի այս պահին

Ինչ է սպասվում մեզ` ոչ ոք չգիտի այս պահին
08.12.2024 | 14:00

Աշխարհի վերաբաժանումը թեժ փուլում է։ Ինչ է սպասվում մեզ` ոչ ոք չգիտի այս պահին։ Հասարակ ժողովրդին մեղադրելու չի, որ այսօր իրենք տոնածառի լույս են վառելու կամ մտքներին մի բան առնել, մի բան ծախել, Ամանորին մի քանի կոպեկ կպցնելն է։

Միայն թե կարելի էր փորձել գոնե այս փուլում տաշի-տուշիից առաջ ունենալ ադեկվատ իշխանություն, որը կհասկանար՝ ինչ է կատարվում, որին, իշխանություն պահելուց բացի, որևէ բան կհուզեր այս կյանքում։ Ու գոնե բնազդաբար սա չհասկանալու պատասխանատվությունը կրում է նաև այդ ժողովուրդը, ով վաղը մյուս օր կարող է վառելու տոնածառ էլ չունենա։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 4296

Մեկնաբանություններ