Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հարկերն ու տուրքերը գնում են սրանց անկուշտ բարեկեցության վրա

Հարկերն ու տուրքերը գնում են սրանց անկուշտ բարեկեցության վրա
26.12.2024 | 13:04

Եթե ունենայինք նորմալ, երկրի անվտանգությունը առաջնահերթություն համարող իշխանություն, որը հարկերն ու տուրքերը կբարձրացներ երկրի անվտանգությունը, բանակը հզորացնելու համար, ես ոչ միայն չէի բողոքի, այլ միայն ուրախ կլինեի, որ իմ փոքրիկ մասնակցությունն ունեմ այդ գործում: Սակայն սրանց պարագայում այդ հարկերն ու տուրքերը գնում են սրանց կայֆերի և անկուշտ բարեկեցության վրա: Առավոտից գիշեր թալանից բողոքողներ, մի՞ թե սա թալան չէ:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 5808

Մեկնաբանություններ