Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               

Իրական Հայաստա՞ն եք ուզում՝ մտե՛ք իրական մարդկանց առօրյա

Իրական Հայաստա՞ն եք ուզում՝ մտե՛ք իրական մարդկանց առօրյա
12.02.2025 | 14:21

Իրական Հայաստանը իրական խնդիրներ են, իրական ճակատագրեր, իրական աղքատների հսկայական բանակ և ամեն օր նախորդ օրվա համեմատ ավելի վատ ապրող միջինից ցածր խավ։

Իրական Հայաստանը խեղված ճակատագրեր են, արտասահմանում դեգերող և բախտ որոնող իրական մարդիկ, սնանկացած ու սնանկացող գործարարներ են ու ամեն օր ամեն քայլափոխի անարդարության հետ բախման իրական դեպքեր։

Իրական Հայաստա՞ն եք ուզում՝ մտե՛ք իրական մարդկանց առօրյա, մտեք ու...

Թե բա՝ իրական Հայաստան:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 6078

Մեկնաբանություններ