Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Խնդիրները առջևում են

Խնդիրները առջևում են
03.09.2025 | 15:01

Պակիստանը առնվազն 30 տարի թշնամական դիրքորոշում ունի Հայաստանի նկատմամբ, իսկ Հայաստանի բարեկամ Հնդկաստանի հետ Պակիստանը հիմա էլ պատերազմական վիճակում է։

Հնդկաստանը հստակ արտահայտված բացասական վերաբերմունք ունի Հայաստանի թշնամի Ադրբեջանի նկատմամբ, նաև զենք է մատակարարում հայկական բանակին։

Չնայած դրան, Հայաստանի իշխանությունները փորձում են բարեկամանալ թշնամի Պակիստանի հետ։

Այս ամենի հետևանքն այն է լինելու, որ Հայաստանի բարեկամ Հնդկաստանը այլևս չի լինելու մեզ բարեկամ և կդադարեցնի զենքի մատակարարումը։ Մյուս խնդիրները առջևում են։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 17402

Մեկնաբանություններ