Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Եթե ես Ադամի տեղը լինեի, վայ թե ես էլ չդիմանայի գայթակղությանը

Եթե ես Ադամի տեղը լինեի, վայ թե ես էլ չդիմանայի գայթակղությանը
22.10.2025 | 19:25

Մտա խանութ, տեսնեմ՝ գետնին, մեծ արկղի մեջ, խոշոր, կարմրաթուշ կեռաս։ Վաճառողին ասում եմ՝ էս որտեղի՞ց, հիմա սեզոնը չի։ Ասում ա՝ սա գիլաս չի, դրախտային խնձոր ա։

Դրախտային խնձոր․․․ Տանձի, դեղձի, դամբուլի, նոր դուրս եկող կանաչավուն մանդարինի հետ՝ արկղով գետնին դրած։ Գնից դատելով՝ երևի դրախտից ներմուծվող ապրանքների վրա հատուկ դրախտային ակցիզ են դնում, բայց, դե, տենց ապրանքի համար գնին նայելը մեղք ա։ Դրախտային խնձորի դրախտային մուրաբան իմ մանկության ամենանուրբ ու ամենասիրած համերից մեկն ա։

Վաճառողն ասեց՝ փորձի, սա մի քիչ ուրիշ սորտ ա, թարմ էլ են ուտում։ Չփորձեցի, բայց մի քիչ առա, տուն բերեցի՝ թեթևակի տտիպ, դառնաթթվաշ, մի խոսքով՝ իմ սիրած համը։ Տնաշենն էնքան էլ սիրուն ա, ափսոսում ես՝ ուտես։

Հիմա խրթխրթացնելով ուտում եմ ու մտածում, որ եթե ես Ադամի տեղը լինեի, վայ թե ես էլ չդիմանայի գայթակղությանը։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7648

Մեկնաբանություններ