Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իսկ մեզ մոտ «գլուխ են արդուկում»

Իսկ մեզ մոտ «գլուխ են արդուկում»
28.10.2025 | 13:18

Գերմանիայի արտգործնախարարը չեղարկել է նախատեսվող պաշտոնական այցը Չինաստան, քանի որ Չինաստանում չեն ցանկացել դիմավորել ու հանդիպել հետը։

Սա ավելի մեծ հումոր է, քան Թրամփի զանգերին Հնդկաստանի վարչապետի չպատասխանելը։

Բայց կարևորը՝ մեզ մոտ գիշեր-ցերեկ գլուխ են արդուկում, թե իբր «Թրամփի ուղի» կոչվածը Չինաստանը Եվրոպային կապող «Միջին միջանցքի» մաս է։

Գարեդին Պետրոսյան

Դիտվել է՝ 4438

Մեկնաբանություններ