Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ադրբեջանում ո՛չ իրենց զավթողական նպատակներն են թաքցնում, ո՛չ էլ՝ ատելությունը

Ադրբեջանում ո՛չ իրենց զավթողական նպատակներն են թաքցնում, ո՛չ էլ՝ ատելությունը
28.10.2025 | 18:25

«Հարց է առաջանում՝ ի՞նչ պետք է անեն Հայաստանն ու հայերը։ Պատասխանը կոնկրետ է. նրանք պետք է անվերապահորեն ընդունեն Ադրբեջանի բոլոր պայմանները, ներողություն խնդրեն ադրբեջանական պետությունից և ժողովրդից, փոխհատուցեն մարդկանց ու նրանց գույքին հասցված վնասը, ինչպես նաև բարձր մակարդակով ապահովեն փախստականների խաղաղ վերադարձը Արևմտյան Ադրբեջանի իրենց հայրենի գյուղեր ու տներ։ Մեր պետությունների և ժողովուրդների միջև խաղաղության կայունությունը կախված է մեր ժողովուրդների համակեցությունից, իսկ մեր համակեցությունը՝ մեր փախստականների վերադարձից իրենց հայրենի հողեր»,-նշել է երեկ իր հարցազրույցում ադրբեջանցի պատգամավոր, զավթողական անունը կրող «համայնքի» ղեկավար Ալիքբերլին։

Ադրբեջանում ո՛չ իրենց զավթողական նպատակներն են թաքցնում, ո՛չ էլ՝ ատելությունը։ Ուղղակի մեզ մոտ ոմանց հարմար չէ դա տեսնելը, բայց դրա հետևանքով ձևավորվող վտանգները «վայելելու» ենք բոլորս:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 3692

Մեկնաբանություններ