Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Յուրաքանչյուր հաջորդ կանգառում՝ նույն մղձավանջը

Յուրաքանչյուր հաջորդ կանգառում՝ նույն մղձավանջը
14.12.2025 | 11:20

Նախորդ օրը հրատապ գործով իջա քաղաք, իհարկե, մտահոգ, թե «պիկ ժամին»` ուղևորներով ծանրաբեռնված հանրային տրանսպորտով, էլ չասած` ճանապարհների խցանման պայմաններում ո՞նց եմ վերադառնալու։

Բժշկականի կանգառում դեպի Նոր Նորք երթևեկող վեց ավտոբուս բաց թողեցի. վարպետորեն իրար հրմշտողների հետ, ինչ խոսք, բարձրանալ չհաջողվեց (նման դեպքերում տաքսիի մասին խոսելն ավելորդ է. միևնույն է` խցանում է)։

Մի կերպ խցկվեցի յոթերորդի մեջ (համարն էլ կարգին չնայեցի. ավտոբուսի ճակատային շարժական լուսացույցին Նոր Նորքն աչքովս ընկավ)` կենտրոնի դռնից. հետևից հրեցին, որ դռները փակվեն։

Յուրաքանչյուր հաջորդ կանգառում նույն մղձավանջը կրկնվեց, որ դռների մոտ կանգնածներս ավտոբուսից դուրս չընկնենք։

Վերջապես` խցանումը մի կերպ հաղթահարելով, ավտոբուսը հասավ մեր կանգառ` Գայի արձանի մոտ։

Իջա, վերնահագուստս շտկեցի, ինձ «թափ տվեցի»` համոզվելու` հո ջարդվածք չունե՞մ, և շարժվեցի դեպի առջևի դուռը` ուղեքարտս վճարումը վավերացնող սարքով (валидатор) անցկացնելու։

Առջևի դռան մոտ կանգնած երիտասարդ տղան զարմանքով ժպտաց, հետո ականջիս հասավ վարորդի «շնորհակալություն»-ը։

Մի երկու քայլ էի արել, մեկ էլ լսեցի նույն ավտոբուս խցկված` արդեն զուգահեռ քայլող (անշուշտ, ուղեվարձը չվճարած) տղամարդու ձայնը.

- Ա՜յ քեզ բան. Էս միամիտ խերից փախածն էս ո՞վ է...

Այդպես. օրինապահ ու կարգապահ մարդուն մեր օրերում «միամիտ խերից փախած» են ասում։

Բա՜։

Չգիտեի...

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 2164

Մեկնաբանություններ