Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Խոնարհված մարդն է միայն, որ կարող է մտնել Աստծո լույսի մեջ

Խոնարհված մարդն է միայն, որ կարող է մտնել Աստծո լույսի մեջ
20.01.2026 | 15:00

Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարը պարզապես քարերից ու սյուներից կազմված կառույց չէ։ Այն մարդկության խոնարհության և Աստծո իջման խորհրդի կենդանի վկան է։ Այստեղ Աստված չընտրեց պալատը, այլ քարայրը, չընտրեց փառքը, այլ լռությունը։

Հայկական ավանդության համաձայն՝ շուրջ ութ դար առաջ Հայոց թագավոր Հեթում Ա-ն իր նվիրատվությամբ դուռ է բացել այս սրբավայրում։ Բայց դուռը միայն մուտք չէ․ դուռը սահման է ներսի և դրսի միջև, անցում՝ աշխարհիկից դեպի սրբազանը։ Հայ թագավորը Բեթղեհեմում դուռ նվիրելով՝ ասես ասում էր.

«Թող իմ ժողովուրդը միշտ մնա Քրիստոսի ծննդյան շեմին»։

Այսօր Սուրբ Ծննդյան տաճարը հավասարապես պատկանում է երեք եկեղեցիների՝ հայերին, հույներին և կաթոլիկներին։ Եվ դա հիշեցում է, որ Քրիստոսը ծնվեց ոչ մեկ ժողովրդի համար միայն, այլ ամբողջ մարդկության։ Բայց յուրաքանչյուր ժողովուրդ, ով խոնարհությամբ մոտեցավ Քարայրին, իր հետ թողեց մի նշան՝ աղոթքի, ծառայության, նվիրումի։

Բեթղեհեմի դուռը ցածր է, որպեսզի մարդը խոնարհվի։

Իսկ խոնարհված մարդն է միայն, որ կարող է մտնել Աստծո լույսի մեջ։

Թող այս դուռը միշտ բաց մնա մեր սրտերում։

Տեր Հեթում քահանա ԹԱՐՎԵՐԴՅԱՆ

Դիտվել է՝ 2541

Մեկնաբանություններ