Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հոգևոր Հայաստանը վերականգնում է ինքն իրեն

Հոգևոր Հայաստանը վերականգնում է ինքն իրեն
24.01.2026 | 12:24

Խորեն Արտաշեսի -ն գրառում էր արել, որտեղ կարճ, բայց բովանդակալից ներկայացրեց, թե ով է Եզրաս Սրբազանը և ինչ է արել։

Աստծով, երբ մեր Սրբազանները գտնվեն ազատության մեջ,

երբ մեր հայրենիքը, ինչպես Սրբազանն է ասում, չարազերծվի,

մենք պետք է մի կարևոր բան վերականգնենք՝

ծանոթանանք մեր հոգևորականների հետ, մեր Սրբազանների հետ։

Տարվա մեջ պետք է կազմակերպվեն նման մեծ հանդիպումներ,

որ յուրաքանչյուր հայ մարդ հնարավորություն ունենա

մոտիկից ճանաչելու իր հոգևոր հորը։

Շատ ենք կտրվել, շատ։

Շատ բաներից տեղյակ չենք։

Չգիտենք՝ ովքեր են մեր հոգևոր հայրերը,

ինչ ճանապարհ են անցել,

ինչ ներդրում ունեն մեր ժողովրդի և հայրենիքի կյանքում։

Եվ գուցե, ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիքի։

Այս ամենի մեջ Սրբազանը նաև իր ներդրումն ունեցավ։

Նրա գալով, շատ ու շատ հոգևոր հայրերի ճանաչեցինք, սկսեցինք հետաքրքրվել, լսել։

Ու շատ լավ է, որ եկեղեցին էլ իր հերթին

մաքրվում է տիրադավերից։

Լուռ, ցավով, բայց՝ անհրաժեշտ։

Հոգևոր Հայաստանը վերականգնում է ինքն

իրեն։

Դժվարությամբ, բայց ճշմարտությամբ։

Lora Knd-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 2167

Մեկնաբանություններ