Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Փրկությունը միասնության մեջ է

Փրկությունը միասնության մեջ է
05.05.2026 | 10:38

Արևմուտքը եվրոպական երկրների առաջնորդների գագաթնաժողովը հատուկ կազմակերպել է Հայաստանում, որպեսզի նպաստ բերի Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում կապիտուլյանտի հաղթանակին։ Որքան էլ դրանով ՔՊ֊ական իշխանությունները ոգևորվեն, այնուամենակնիվ, Էմանուել Մակրոնը կամ Վլադիմիր Զելենսկին չեն, որ պիտի քվեաթերթիկ նետեն հօգուտ նիկոլ փաշինյանի։

Էսօր Կանադայից ինձ այցի էր եկել մասնագիտությամբ բժշկուհի` Կատյա Թաիրյանը։ Հատուկ եմ անունը նշում, որպեսզի կարծիք չկազմվի, թե ես էլ նիկոլի հանգույն ստում եմ։ Տիկնոջ մտահոգությունն իր հայրենիքի նկատմամբ այնքան է ցավալի, որ հեռավոր Կանադայից թռել եկել է, որպեսզի քվեարկի ընդդեմ ՔՊ֊ական իշխանությունների։ Այդ նույն նպատակով նա Կանադայից նույնիսկ հարազատ մայրիկին էր բերել։

Նման տեղեկություններն ինձ համար եզակի չեն։ Ես դեռ գիտեմ մարդիկ, որ հատուկ գալու են Ամերիկայի Միացյալ Նահանգներց, որպեսզի քվեարկեն նիկոլի դեմ։

Օրվա իշխանություններն առավել ևս մտահոգված են Ռուսաստանի Ֆեդերատիվ հանրապետությունից գալիք «դեսանտից», բայց դեռ խաբար չեն, թե ինչ է գալու գլխներին հեռավոր ափերից։

Ողջ աշխարհի հայերը հասկանում են, որ իրենց հայրենիքի գլխին դամոկլյան սրի պես կախված է թուրքացման վտանգը։ Ոչ ոք չի ուզում թուրք լինել և բոլորն են դեմ իրենց երկիրը վիլայեթի վերածման գաղափարին։

Հայի փրկությունը միասնական ոգու մեջ է։ Թող նրանց ահից սարսռա թուրքի պոչը բռնած դավաճան պատուհասն ու նաև իրեն աջակից մոլորյալները , որոնք դեռևս հայ են կոչվում։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 3500

Մեկնաբանություններ