Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

«ՈՒտելիքը կուլտ մի դարձրեք, Շուրա»

«ՈՒտելիքը կուլտ մի դարձրեք, Շուրա»
13.05.2026 | 10:43

Նիկոլի հավատացյալներից մեկը բառացիորեն գրել է` ՀՀ քարտեզից հրաժարվողին Հայաստանում ապրել չի հասնում, հավատացյալ հոտն էլ, բնականաբար, արձագանքել է` Ամեն։

Դեռ մի կողմ թողնենք սույն գրառման ֆաշիստական երանգը եւ անդրադառնանք քարտեզին։

Եկեք Ժառանգություն կուսակցության իմ աշխատասենյակ, եւ ես ձեզ պատից կախված ցույց տամ թե Ուրարտուի, թե Մեծ Հայքի, թե Հայաստանի Հանրապետության, թե Արցախի հանրապետության քարտեզները։

Թե այդ քարտեզներից ում համար որն է ընդունելի, որն է պատմություն, որը երազանք, որն իրականություն, անվերջ կարելի է բանավիճել։

Բայց ոչ մեկ չի կարող ինձ ստիպել, որ փողոցում ամեն պատահած թափառաշրջիկի պարզած քարտեզը ես պիտի ընդունեմ, ավելին, չընդունելու դեպքում, որոշեն` ես ապրեմ իմ հայրենիքում, թե ոչ։ Չէ՞ որ մեր երեխաներին սովորեցնում ենք, որ փողոցում անծանոթ ծյոծյաներից կոնֆետ չվերցնել։

Հիմա այս ի՞նչ քարտեզավիրուս է տարածվել, ուղղակի ուղեղիս մեջ չի տեղավորվում։

Ինչպես կասեր Օստապ Բենդերը`

֊Շուրա, ուտելիքը (իմա` քարտեզը) կուլտ մի դարձրու։

Վանիկ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4072

Մեկնաբանություններ