Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Սա մղձավանջ չէ, սա մեր իրականությունն է

Սա մղձավանջ չէ, սա մեր իրականությունն է
20.06.2026 | 21:21

Բացառիկ ստորությամբ դավաճանվեցին նրանք, ովքեր իրենց արյունով կերտեցին հաղթանակը։ Այսօր էլ հազվադեպ են հնչում այդ հաղթանակին իրենց կյանքը չխնայած հերոսների անունները։ Ցավալի է, ինչպե՞ս պիտի հարգանքի տուրք մատուցենք նրանց, երբ մսխվել է հաղթանակը, և արյունով ներկված հողը պատառ առ պատառ զիջում է թշնամուն...

Այս ամենը բոլորի աչքի առաջ է կատարվում: Ավելին ասեմ՝ այս ամենը կատարելու համար մասնակիցներն առատորեն վճարվում են...

***

Ես համրաքայլ, տխուր հեռանում եմ

Հաղթանակից նախկին, որ սակարկվեց․

Գլխիկոր եմ․ Կամա՜ց մոռանում եմ,

Թե անցյալը ինչպես տեղում դոփեց:

Եվ չեմ հիշում՝ ինչպես դուռը կողպվեց,

Ինչպես դարձա ներսում վտարանդի,

Երբ շուրջբոլորս՝ ուրախ շքահանդես,

Մասնակիցներն՝ անհոգս ու տմարդի:

Գովասանքի խոսքեր, բաժակաճառ,

Չկա ոչ մի դատարկ կեղծ պատվանդան,

Դիֆիրամբներ, ձոներ՝ առանց պատճառ,

Միաբանված խմբեր, բազում անդամ:

Այս աղմուկից արդեն խելագարվում,

Դառնում եմ ես ներփակ, լուռ ու մոլոր,

Ի՞նչ են փնտրում մարդիկ․ Չե՞ն հասկանում,

Ո՜նց ենք գահավիժում գլոր-գլոր:

Կողաշրջված մի մեծ ավտոբուս է,

Մի կողմ նետված-փրկված ուղևորներ,

Դրսում՝ աղմուկ․․․ Անդորրը ներսում է․

Եվ՝ հատուկենտ փրկող կամավորներ:

«Սա ցնո՞րք է արդյոք, թե՞ մղձավանջ»-,

Ծնկներին է խփում մի խեղճ պառավ․․․

Ես տեսնում եմ, ահա, պարապ ականջ,

Որի մոտ նստած է․․․ սպիտակ ագռավ:

Հունիս, 2022 թ.

Անահիտ Սահակյան

Դիտվել է՝ 3173

Մեկնաբանություններ