Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Էն ժամանակ ինքը «Թագավոր» էր, հիմա դարձել է «փողեր լվացող» կամ «որսագո՞ղ»

Էն ժամանակ ինքը «Թագավոր» էր, հիմա դարձել է «փողեր լվացող» կամ «որսագո՞ղ»
07.07.2026 | 18:35

Անցավ ևս մեկ օր՝ սպորտային աշխարհից զրո արձագանք Ծառուկյանի շուրջ ընթացող ապօրինությունների հետ կապված։ Ոչ մի գնահատական ու դատապարտող ռեակցիա սպորտը 20 տարուց ավել կոորդինացնող անձի մասին, ում օրոք տվյալ պերսոնաժները հասել են իրենց սպորտային բարձունքներին և որպես սպորտսմեն կայացել։ Այլ կերպ ասած՝ իրենց համար սպորտի ուղին Ծառուկյանն է բացել, հնարավորություն ու պայման ապահովել:

Հիմա դուք ի՞նչ երեսով եք ձեր ֆոտարխիվներն ու հաղթանակած մեդալների երեսին նայում, որոնց հասել եք նույն Ծառուկյանի անմիջական ներդրման ու ուղղակի աջակցությամբ։

Ես չեմ խորշի, կարող եմ կոնկրետ անուններ հնչեցնել․ ասենք՝ Ալեքսանյան Արթուրը, Ամոյան Մալխասը (նաև Ռոմանը), ծանրամարտի տղերքը՝ Ալավերդյան Փաշիկի թամադությամբ, Ավդալյան Նազիկն ու Խուրշուդյան Հռիփսիկը բան չունե՞ն ասելու։ Հիմի ինչ կատարվում է, ձեր գաղափարով, նորմալ է՞։

Էն որ օդանավակայանում Ծառուկյանն օդ էր թռցնում, դափնեպսակը վզներիցդ կախում, տուն կամ մեքենա նվիրում, էն ժամանակ ինքը «Թագավոր» էր, հիմա դարձել է «փողեր լվացող» կամ «որսագո՞ղ»։

Դե ուրեմն՝ սինխրոն ծափ տվեք, բայց անպայման հիշեք, որ մարդու մի քանի հազարամյա պատմության մեջ ոչ մի իշխանություն, առավել ևս, բռնապետական, հավերժ չի:

Ձեր ընտրությունն է:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2907

Մեկնաբանություններ