ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների ընդլայնումը և Իրանի առաջ էքզիստենցիալ վտանգի գոյացումը հակված եմ կարծելու, որ Իրանում առաջ կբերի սեփական «Samson option»-ի ստեղծմանը, որը, ըստ էության, անխուսափելի կդարձնի միջուկային զենքի ստեղծումը, որպես էքզիստենցիալ սպառնալիքը հավասարակշռելու միակ միջոց։
Կարծում եմ, որ այս սցենարը քիչ հավանական են համարում ԱՄՆ-ում և Իսրայելում կամ առնվազն Իրանից հնչող հայտարարությունները համարում են «բլեֆ»:
Միաժամանակ հակված եմ կարծելու, որ թեպետ ԱՄՆ հիմնարար շահերից չի բխում Իրանի դեմ երկարատև պատերազմը, սակայն ԱՄՆ-ի ներսում և ԱՄՆ-ից դուրս կան այնպիսի կողմեր, որոնք շահագրգռված են Մերձավոր Արևելքում առնվազն տեսնել «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակ։ Ու առայժմ, կարծես թե, այս կողմերը դոմինանտ են։
Արա Լ․ ՊՈՂՈՍՅԱՆ