Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Էս խելքով 21-րդ դարում ո՞ւր եք գնում

Էս խելքով 21-րդ դարում ո՞ւր եք գնում
11.07.2026 | 14:04


Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ կառավարման ոլորտում ոչ մեկն իր տեղում չէ: Իշխող թիմի «պոլի փետերը» պետբյուջեից մեծ ռոճիկներ ու միլիոնավոր դրամների պարգևավճարներ են ստանում, իրենց վստահված գործերը ձախողում։ Կրթության ոլորտը ղեկավարում է ոչ մանկավարժ նախարար, առողջապահության ոլորտը ղեկավարում է ոչ բժիշկ, պաշտպանության ոլորտը՝ զինվորական կրթություն չունցող նախարար, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը այդ բնագավառի հետ կապ չունի, թուրքագետ է, շրջակա միջավայրի նախարարը կրթությամբ բնապահպանության հետ կապ չունի և այսպես շարունակ։

Հայաստանի առաջ ծառացած մեծ մարտահրավերներին հակադարձ համեմատական են իշխող թիմի մասնագիտական ու աշխատանքային ցածր պատրաստվածությունը, աշխատանքային փորձի պակասը, կոռումպացվածությունը և այլն։

Արհեստական բանակության մեր դարում իշխանության քարոզչությունից թմրած ուղեղներով Հայաստանի ժողովուրդջանը հրճվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանիվ է քշում, թմբուկ զարկում։ Էս խելքով 21-րդ դարում ո՞ւր եք գնում:

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2685

Մեկնաբանություններ