Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Նախընտրական տպավորություններ ու մտորումներ իմ ծննդավայր Նոյեմբերյանից

Նախընտրական տպավորություններ ու մտորումներ իմ ծննդավայր Նոյեմբերյանից
15.07.2026 | 10:32

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում վերջին շուրջ ամիս ու կեսը գտնվում էի իմ ծննդավայր` Նոյեմբերյան խոշորացված համայնքում և առիթ եմ ունեցել լինել համայնքի տարբեր գյուղերում, շփվել տարբեր շերտերի` տարիքային, կրթական, սոցիալական, հոգեբանական ու մասնագիտական խմբերի ու բնավորության տեր մարդկանց հետ։ Ընտրությունները, ըստ էության, ինձ համար իմ ազգի սոցիոլոգիական ու մարդաբանական շատ լավ հետազոտության հնարավորություն ու առիթ էր։ Թերևս իմ կյանքի որևէ ժամանակահատված չեմ ապրել այդքան իմաստալից ու հակասական տարատեսակ զգացումներ, քան այդ ամիս ու կեսն էր։

Քարոզարշավի այդ ամիս ու կեսին վերագտել եմ մոռացված ընկերներիս, զգացել եմ ծննդավայրիս ջերմությունը, վայելել եմ հարազատության, սիրո ու երախտագիտության փոխադարձ հաճելի զգացումը, ապրել եմ հպարտության զգացում իմ հայրենակիցներից շատերի` իրենց բնության նման անաղարտ, հյուրասեր, բարյացակամ, խիզախ, իմաստուն ու ազնիվ լինելու համար, ձեռք եմ բերել նվիրյալ ու հայրենասեր նոր մարդկանց, ապրել եմ նաև ինչու չէ հիասթափություն, ափսոսանք, տարակուսանք, վախ, կարեկցանք, զարմանք, զայրույթ, ցավ իմ հայրենակիցներից ոմանց համար։ Անսպասելի տարակուսած եմ գյուղական մտավորականության շատ ներկայացուցիչների անհասկանալի պսհվածքի համար, առանձնապես` ուսուցչության, որոնց գլխավոր խնդիրն ինչպես Թումանյանը կասեր․ «խավարի դեմ պայքարը պետք է լինի»։

Տեսել եմ ապագայի նկատմամբ հույսով ու հավատով լցված, պայքարելու կամքով լի մարդկանց, տեսել եմ նաև մոլորված, խաբված, չարացած, վիրավորված, անտարբեր, հավատը կորցրած, անտեսված, անհայրենիք ու անաստված մարդկանց, հանդիպել եմ թշվառ և անճարությունից ցասումով լցված ծառայամիտների։

Պետք է ասեմ, որ մոլորության մեջ են նրանք, ովքեր կարծում են, թե գյուղաբնակների գերակշիռ մասը տեղեկացված չի տեղի ունեցող գործընթացներից, տգետ է կամ էլ կտրված իրականությունից, որ խորությամբ չի պատկերացնում, թե ինչ է կատարվում մեր երկրում ու նրա շուրջը։

Չի կարող բնության` հողի, բույսի ու կենդանու հետ շփվող մարդը, բարիք արարողը իմաստուն չլինել։ Ոչ պատահականորեն է Վիկտոր Հյուգոն ասել, որ «Տաղանդները ծնվում են գյուղում, սակայն մեռնում են Փարիզում»։

Գյուղում ամենևին էլ տգիտության անտեղյակության ու անիրատեսության խնդիր չկա, ինչպես թվում է շատերին, գյուղում անտարբերության մատնված, խաբված, իր երկրից ու պետությունից օտարված, արհամարհված ու անտեսված լինելու արդյունքում վիրավորվածության, չգնահատված ու չարժևորված լինելու խնդիր կա, հավատի ու վստահության համատարած պակասի խնդիր կա։ Մինչդեռ գյուղն ու գյուղացին են սահմանապահն ազգի ու երկրի, նախ և առաջ նրանք են կանգնած պետության ակունքներում, նրանք են հանդիսանում առաջին հերթին երկրի ու պետության անվտանգության ու կայունության երաշխավորը, կրողն ու փոխանցողը ազգային արժեքների ու սովորույթների։ Գյուղացին էլ ոչ միայն պարենային անվտանգության խնդիր է լուծում երկրի համար, բարիք է արարում, այլև լուծում է նաև ժողովրդագրական ու սահմանների պաշտպանության ռազմավարական կարևոր խնդիր։ Գյուղն է նաև ազգի համար տալիս տաղանդներ, նվիրյալ հայրենիքի պաշտպան զինվորներ։ Իսկ մարդկանց վիրավորվածությունը` իրենց ընտրությունից֊ընտրություն հիշելու համար է, իրենց հոգսի ու ցավի նկատմամբ, թե իշխանությունների, թե ընդդիմության անհաղորդ, անտարբեր ու անհոգ լինելն է, աշխատանք չունենալն է, ապագայի նկատմամբ հավատի պակասն է, անվստահությունն է։

Եթե սահմանային գյուղերի վիճակն էլ բնութագրենք երկու բառով, այն անմխիթար ու աղետալի պետք է անվանել։ Գյուղերում գնալով պակասում է երիտասարդների քանակը, նրանցից շատերն էլ արդեն 30֊ն անց են և դեռ չեն ամուսնանում աշխատանք ու ապագայի նկատմամբ վստահություն ու հավատ չունենալու պատճառով։ Դպրոցների աշակերտների ու բնակչության թիվն է պակասում գնալով, դպրոցներ են նախատեսվում փակել։

Մինչդեռ ակնհայտ ճշմարտություն է, որ եթե դու չես ապրում քո հողի վրա, չես մշակում և ամուր կանգնած չես այդ հողի վրա, կառչած չես քո ամատներից, ապա այդ հողը քոնը լինել չի կարող։ Դավադրություն պետք է որակել սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ գյուղնախարարության լուծարումն ու Երևանում հարյուրավոր բնակելի շենքերի կառուցումը, ինչը գյուղերի դատարկման լուրջ գործոն է հանդիսացել։ Լուրջ խնդիր է գյուղերում ոռոգման ջրի պակասի կամ բացակայության խնդիրը, այն դեպքում որ Տավուշի մարզի` մեր ջրառատ գետերը` Դևբեդն ու Աղստևֆն անարգել հոսում են

հանրապետությունից դուրս։

Գյուղերում բավականին ցածր է գյուղատնտեսական արտադրության վարման մշակույթը, դանդաղ են ներդրվում առաջատար տեխնիկա ու տեխնոլոգիաներ, վարելահողերի էլ շատ գյուղերում ընդամենը 5֊10 % է մշակվում, իսկ որոշ հատվածներում էլ հողը գութան չի մտել։

Այդտեղ շատ մարդիկ օբյեկտիվորեն չեն հավատում ոչ ոքի՝ ո՛չ իշխանությաը, ո՛չ ընդդիմությանը, ո՛չ երկրապահին ու մտավորականին, և ո՛չ էլ գիտնականին ու զինվորականին։ Այստեղ չարացած ու դառնացած են 90֊ականների իրենց երիտասարդ կյանքի լավագույն տարիների տառապանքը, զրկանքները, անքուն գիշերներն և իրենց ու շատ հերոսների թափած արյունը հանուն ոչնչի դարձնելու համար, իրենց հայրենիքն ապականելու, այլասերելու և նրա մի զգալի մասը դավադրաբար թշնամուն հանձնելու համար։ Նոյեմբերյանցիներից շատ֊շատերը մտահոգված են, որ այսպես կոչված անկլավների` Ադրբեջանին հանձնման արդյունում Նոյեմբերյսնը կմեկուսանա մայր Հայաստանից։ Մարդիկ զարմացած ու տարակուսած են մեր ժողովրդի` մի հատվածի անարժանապատիվ կեցվածքի համար, այս իշխանություններին ու անիրատեսական խաղաղությանը դեռ հավատալու ու հանդուրժելու, այս ամեն ինչի հետ հաշտ ու խաղաղ ապրելու համար, այսքան անշրջահայաց լինելու, խաղաղություն կոչված թղթի կտորին ու թուրքին հավատալու համար։ Զգալի մասի մոտ էլ այն կարծիքն էր կարմիր գծի նման անցնում, որ այս ազգուրաց իշխանությունները պետք է հեռանան և որ առանց Ռուսաստանի ու Իրանի հետ դաշնակցային սերտ հարաբերություններ ստեղծելու մենք չենք կարող անվտանգ գոյատևել։

Քարոզարշավի ընթացքում ոււնեցել եմ կորստի ծանր զգացում այն ծանոթների, մտերիմների, բարեկամների ու ընկերների համար, որոնց մինչև այժմ ավա՜ղ սխալվել ու կարծել եմ, թե խիզախ են, հայրենասեր ու նվիրյալ, սակայն երբեք մտքովս չէր անցնի, որ այդչափ անսկզբունք, վախվխորած, հաշվենկատ, նյութապաշտ ու իրենց հայրենիքի հանդեպ այդպես ահաղորդ ու անտարբեր կարող են լինել։

Ապրել եմ զայրութ` այն բանի համար, թե ինչպես այս իշխանություններին հաջողվեց հայ ժողովրդին իշխելու համար նրա մի մեծ զանգվածի` պատերազմի սարսափ տարածելու և մի կտոր հացից կախվածություն ստեղծելու միջոցով դարձնել այս աստիճան ստրկամիտ, բարոյազուրկ, վախկոտ ու անհաղորդ իրենց հայրենիքի ու պետության նկատմամբ ու ազգն ուրացող։

Եվ վերջապես ապրել եմ ափսոսանքի ու ցավի զգացում, թե հայը լինելով աշխարհի ամենատաղանդավոր, խիզախ, նախաձեռնող ու աշխատասեր

ազգերից մեկը ինչի՞ համար պետք է դառնար այսքան չարացած, պառակտված, պիտի հայտնվեր այս խղճուկ ու աննախանձելի վիճակում, ապրեր նվաստացած, ճնշված, հալածված ու աղքատության մեջ։

Գյուղացիներից մեկն ասում է․ «Ավանակը, որ ավանակ է երկրորդ անգամ չի գնում այն կածանով, որտեղ սայթաքել է, իսկ մենք ոչ մի փորձությունից դասեր չենք քաղում ցավոք»։ Եթե ձեզանից որևէ մեկն էլ ցանկություն ունի իմաստուն զրույցներ ու մտքեր լսել ու մեծ բավարարվածություն ստանալ, ապա եկեք գյուղեր սիրելի հայրենակիցներ, եկեք Ձեր արմատներին մոտ։ Այստեղ մարդկանց գերակշռող մասն իմաստուն է և շատ լավ պատկերացնում ու վերլուծում է երկրում տեղի ունեցող գործընթացները, շատ լավ բնութագրում ընտրության հայտ ներկայացրած տարբեր քաղաքական ուժերի մտադրություններն ու անկեղծության աստիճանը։ Մարդիկ դժգոհ եին ոչ միայն իշխանությունից, այլ նաև ընդդիմադիր կուսակցություններից և համոզված էին, որ նրանցից շատերը միմիայն անձնական բարեկեցության ու ամբիցիաների բավարարման նպատատակ են հետապնդում, որ չունեն ապագայի տեսլականի, բարեփոխումների ու երկրի համակողմանի զարգացման հստակ տեսլական, որ իրենց ընտրությունից֊ընտրություն են հիշում։

Եթե ամփոփելու լինենք ընտրական գործընթացն ու արդյունքները, պետք է արձանագրել, որ թեև ընդդիմադիրների և առաջին հերթին «ՈՒժեղ Հայաստանի» կողմից ահռելի նախընտրական նախապատրաստական աշխատանք տարվեց, այնուամենայնիվ, հնարավոր ամեն ինչ չարվեց առավելագույն արդյունք ապահովելու նպատակով ազգային վերածննդի, զարթոնքի և ոգևորության մթնոլորտ ձևավորելու, ազգային ընդդիմադիր ուժերի այնպիսի համերաշխություն և միասնություն, գեներացնելո, որը կապահովեր ընդդիմության անվերապահ հաղթանակը, ինչի նախադրյալներն ու բարենպաստ պայմանները միանգամայն առկա էին։

Իսկ հետընտրական տպավորություններն այն են, որ․

- Նորանկախ հայաստանում վերջին 25 տարում թերևս միակ ընտրություններն էին, որ աչքի ընկան բարձր մասնակցությամբ, էներգետիկայով ու ընդդիմության ու ապագայի նկատմամբ վստահությամբ ու հավատով։

- Ստեղծված վիճակն ու ընդդիմության ձախողումն էլ նախ և առաջ պայմանավորված էր իշխանությունների կողմից կիրառվող աննախադեպ վարչական ռեսուռսների, ռեպրեսիաների, ահաբեկման, վախի մթնորտի ստեղծման ու ընտրարության։ Ժողովրդի այս կաշկանդված, վախվորած ու խեղճ վիճակն էլ արդյունք են ժողովրդին՝ որպես իշխանությունների վերարտադրության մատերիալ դարձնելո, սեփական պետությունից ու երկրից օտարելու, անարդարության, պատերազմի ու աշխատանքը կորցնելու սարսափով ահաբեկելու։

- Այս ընտրություններն էլ ոչ մի կապ չունեին քաղաքական գործընթացների հետ, սա իշխանության վերարտադրության հերթական միջոցառում էր։

- Ընդդիմության մոտ էլ նկատվում էր չհիմնավորված ու հաղթանակի նկատմամբ չափից ավելի ինքնավստահություն և հաշվի չէր առնված և նախատեսված չէին հնարավոր բոլոր ռիսկային գործոնների կանխարգելմանն ու իշխանությունների` վերարտադրվելու նպատակով ենթադրյալ խարդախությունների չեզոքացմանն ուղղված քայլեր։

- Այս ընտրություններում պայքարն իր բնույթով ոչ թե հանուն ինչ֊որ բանի էր, այլ` ըննդդեմ, ոչ թե քաղաքական էր, այլ տեսակների միջև գոյաբանական պայքար էր և փորձը ցույց տվեց որ շատ դժվար է փոխել ատելությամբ ու ցասումով լցված մարդկանց կարծրացած սկզբունքներն ու հայացքները։

- Որ Հայ ժողովուրդի` ինքնության ստացած խորը վերքերը դեռևս չեն ապաքինվել, որ դեռևս հայը մնում է հեռացած իր ազնվական արմատներից, դեռևս նրա մեջ պահպանվում է շահամոլությունը, կեղծիքն ու հաշվենկատությունը, որ շատերի մոտ բացակայում է արժանապատվության, հայրենիքի ու պետականության զգացողությունը

- Ընտրարշավի ժամանակ իշխանության հիմնական շեշտադրումը հասարակությանը պառակտելը, նրանց մանիպուլացնելը և ում հոգու սնունդը ատելությունն ու չարությունն է, նրանց մեջ ատելության ու զայրույթի կրակը բորբոքելն ու թեժ պահելն էր։

- Շատերն էլ այս իշխանություններին ընտրեցին ոչ թե, որ նրանք լավն են, այլ որովհետև իրենցից են, որ իրենց նման են մտածում։

- Այս ընտրությունները ցույց տվեցին նաև, որ ազգի անկաշկանդ, նվիրյալ ու բացահայտ պայքարող տեսակը շատ քիչ է մնացել, որ մարդիկ կախված մի կտոր հացից, վախենալով աշխատանք կորցնելուց ընտրեցին իշխանություններին, որ շատերի համար նյութական շահն ավելի կարևոր է արժանապատվությունից ու հայրենիքից,

- Թղթի կտորով այս անիրատեսական խաղաղությանն էլ որոշ մարդիկ հավատում եին, որովհետև նրանց համար կեղծ խաղաղությունն ի տարբերություն իրական խաղաղության` պայքար, զրկանքներ ու պատասխանատվություն չի պահանջում։

- Ընտրությունները ցույց տվեցին, որ երիտասարդներն ավելի օբեկտիվ ու առաջադեմ են մտածում, քան ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնցից շատերը պատրաստ էին 10 հազար դրամ թոշակն ավելացնելու դիմաց քվեարկել իշխանությունների օգտին։

- Ժողովրդի մի ստվար զանգվածին էլ իշխանությունները հեշտությամբ կառավարում են շոուների, մանապուլիացաների ու կեղծ և անիրատեսական խոստումների միջոցով։

- Շատերն էլ գերադասեցին ընտրել այս իշխանություններին, վախենալով փոփոխություններից, նոր իրավիճակց, որովհետև փոփոխությունները ենթադրում են նաև ջանքեր, նոր մոտեցումներ, համառ աշխատանք ու գիտելիքներ։

-Իսկ ամենակարևորը` այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ այս ընտրական համակարգը հիմնովին պետք է փոխել, որ այն շարունակում է լուծել մեկ խնդիր` իշխանության վերարտադրության և կուսակցական մենիշխանության պահպանման խնդիր։

Սիրելի ժողովսւրդ, մեծարգո ընդդիմադիրներ սթափվել է պետք, մենք մանիպուլացվելու, ծուլանալու, արխայնանալու, հապաղելու դանդաղելու, հանգստանալու և սադրանքի ենթարկվելու իրավունք չունենք։ Պարտությունը, ձախողումը վերջը չէ, պարտությունը նաև մի նոր հնարավորություն է ամեն ինչ սկսել նորից, սակայն ավելի խոհեմ և կշռադատված։

Իսկ իշխանությունները լեգիտիմության ու վստահության բավարար ռեսուրս չունեն երկար մնալու համար։

Սակայն մի բան պարզ է նաև, որ ժողովուրդը չպետք է հավատն ու վստահությունը կորցնի ընդդիմադիր ազգային առաջնորդների նկատմամբ, ինչպես տեսնում ենք նրանք պատրաստ են զրկանքների, իրենց ունեցվացքը կորցնելուն ու հալածանքների սիրելի ժողովուրդ, նրանք հիմա ձեր քաջալերման ու աջակցության կարիքն ունեն։

Այս իշխանություններն էլ որքան թուլացած լինեն, կամավոր երբեք չեն գնալու, նրանց պետք է ուղարկել օրինականության պահանջների բոլոր կարգով ու կանոնով։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դովեղի գյուղխորհրդի նախկին նախագահ,

«Նոյեմբերյան» հայրենակցության նախագահ

Դիտվել է՝ 159

Մեկնաբանություններ