Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Համեստ» դիկտատորը

«Համեստ» դիկտատորը
17.07.2026 | 11:19

Շուշիում Իլհամ Քաղբյուրոյի օղլին հերթական անգամ ցուցադրեց իր «համեստությունը»՝ շնորհակալություն հայտնելով լրագրողին իր անձի պաշտամունքի համար։ «Համեստ» նախագահը Հարավային Կովկասի ամենահարուստ մարդն է, իր կնոջը պահում է փոխնախագահի պաշտոնում, 23 տարի է՝ բռնաբարում է սեփական ժողովրդին և պատերազմ հայտարարում ողջ Եվրոպային։ Համեստությունից նա հաստատ չի մեռնի։

Նա նորից շատ «համեստորեն» ադրբեջանցիներին հիշեցրեց իր «սխրանքի»՝ օկուպացված տարածքների ազատագրման մասին։ Սա նշանակում է, որ ժողովուրդը «պարտավոր է» հանդուրժել ալիևներ-փաշաևների դիկտատուրան մինչև վերջին նախիջևանցին։

Շատերին արտասովոր համարձակ թվացին Ռուսաստանի մասին նրա դատողությունները։ Բայց այստեղ զարմանալու ոչինչ չկա. Քաղբյուրոյի օղլին ակնարկեց Պուտինին, որ չի պատրաստվում վճարել Կրեմլի ծառայությունների դիմաց Ղարաբաղյան երկրորդ պատերազմում։

Հետաքրքիր է նաև Իլհամի տված գնահատականը Ադրբեջանի խորհրդային շրջանին. նա դա անվանեց «գաղութատիրության» շրջան։

Համաձայն եմ։

Բայց այդ դեպքում բացատրեք այդ տխմարին, թե ինչո՞վ էր զբաղված իր հայրը՝ խարդախ Հեյդար Ջումադարի օղլին, երբ զբաղեցնում էր Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի, իսկ հետո՝ խորհրդային կառավարության փոխնախագահի պաշտոնը։

Բեյդուլլահ ՄԱՆԱՖ

Դիտվել է՝ 556

Մեկնաբանություններ