Եվրոպայի հայկական ժառանգության ուսումնասիրության դռները բացվում են Վենետիկից։ Գերագույն հաճույք է Իտալիայի հայկական հետքերի պատմությանը տիրապետելով ազատ նավարկություն սկսելը դեպի Վենետիկ` երևակայելով հայ վաճառականության, տպագրիչների ու հոգևորականների մղումներն ու տեսիլքները, որոնք հարյուրամյակների ընթացքում կերտեցին «հայկական Վենետիկը»։
Վենետիկի հայկական հետքի քարտեզագրումն ու այդ երթուղով առաջնորդվելը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու ազգային բնավորության անբեկանելի ու անժխտելի հատկությունների գոյությունը, որոնք զորավիգ կլինեն մեզ` նորանոր փորձություններ ու վտանգներ հաղթահարելու գործում։
Հայկ ԴԵՄՈՅԱՆ