Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Աղոթարան

Աղոթարան
20.07.2026 | 00:07

Ամենախնամ Տեր,
պահպանիր մեր զավակներին,
նրանց անարատ սրտերը,
պարզ աչքերը և մեղմ հոգիները։
Թո՛ղ չարությունը չմոտենա նրանց անմեղությանը և թող աշխարհը չկարողանա խլել նրանցից այն լույսը,
որ Տիրոջ Սուրբ Հոգու շնորհն է։
Տե՛ր, Դու Սիրող Հայր ես,
հսկի՛ր նրանց օրն ու գիշերը,
պահպանի՛ր նրանց բոլոր վտանգներից։
Թող նրանց անմեղությունն ու հավատքը լինեն որպես վառ լույս, որ կուղեկցի նրանց ողջ կյանքում:
Եվ Քեզ վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն:

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 301

Մեկնաբանություններ