Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Առաջիկայում կարող ենք ականատես լինել հայկական բիզնեսի ոչնչացման և թուրքական ու ադրբեջանական տնտեսական ներխուժման

Առաջիկայում կարող ենք ականատես լինել հայկական բիզնեսի ոչնչացման և թուրքական ու ադրբեջանական տնտեսական ներխուժման
26.08.2026 | 13:32

Վրաստանի մայրաքաղաքում և մյուս խոշոր բնակավայրերում գլխավոր փողոցներն անվանակոչվում են Ադրբեջանի պատվին կամ Ադրբեջանի թելադրանքով։

Օրինակ, Թբիլիսիի՝ Կուր գետի ափով ձգվող ամենագեղեցիկ փողոցը կոչվում է Հեյդար Ալիևի անվան։

Սա գալիս է Սաակաշվիլիի ժամանակներից, երբ երկիրը ամբողջովին բացվեց թուրքերի առաջ, համարելով, թե Թուրքիան ու Ադրբեջանը ավելի մոտ և կարևոր տնտեսական գործընկերներ են, քան Ռուսաստանը և մյուս հարևան երկրները։

Այսօր վրացական իշխանությունը որոշ քայլեր փորձում է անել ադրբեջանական և թուրքական ներխուժումից ազատվելու կամ գոնե զսպելու համար, բայց դա գրեթե անհնար է։ Ամեն տեղ ադրբեջանական խանութներ ու բենզալցակայաններ են, ամեն տեղ թուրքական շաուրմա ու թուրքական քարոզ է։ Թուրքերը իրենց շոշափուկները մտցրել են նաև պետական համակարգեր, անգամ սահմանային անցակետերում են սկսել շատ թուրքեր աշխատել։ Հայաստանի սահմանին ևս թուրքեր կան վրացական կողմում։

Թուրքերը արագորեն տարածվում են նաև Վրաստանի այլ փոքր ու մեծ բնակավայրերում։ Մառնեուլը հիմա զարգանում է որպես թուրքական քաղաք։

Կարծում եմ՝ նույնը սպառնում է նաև Հայաստանին, եթե շարունակվի այս թուրքական սիրախաղը, որ տանում է Հայաստանի իշխանությունը։

Մենք առաջիկայում կարող ենք ականատես լինել հայկական բիզնեսի ոչնչացման և թուրքական ու ադրբեջանական տնտեսական ներխուժման, իսկ մի քանի տարի հետո, ամենայն հավանականությամբ, Գարեգին Նժդեհի փողոցը կանվանեն Հեյդար Ալիևի անվան, Արցախի փողոցն էլ կհայտարարեն Բաքվի փողոց, ինչպես եղել է սովետական տարիներին։

Մեր երկիրը այս ճամփով է գնում հիմա։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3033

Մեկնաբանություններ