Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Խելացի մարդիկ են իսլանդացիները

Խելացի մարդիկ են իսլանդացիները
31.08.2026 | 11:00

Իսլանդիան հանրաքվեով հրաժարվել է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները վերսկսելուց: Իսլանդացիների մեծ մասը քվեարկել են Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները վերսկսելու դեմ։

Իսլանդիան ԵՄ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել դեռևս 2009թ. ֆինանսա-տնտեսական ճգնաժամից հետո, սակայն բանակցությունները 2013-ին կասեցվել էին, իսկ 2015-ին՝ ամբողջովին դադարեցվել։

Խելացի մարդիկ են իսլանդացիները, որոնց 52,8%-ը քվեարկել է դեմ: Իրականում, ի՞նչ իմաստ ունի տասնամյակներ ձգձգվող անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր արդեն մշուշոտ ու անհեռանկար է:

Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 937

Մեկնաբանություններ