Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հանրակրթական դպրոցները կհանե՞ն մարզպետարանների ենթակայությունից

Հանրակրթական դպրոցները կհանե՞ն մարզպետարանների ենթակայությունից
08.04.2025 | 09:52

Իմ աղբյուրները հայտնեցին, որ կառավարությունում քննարկվում է 2026 թվականին մարզերի պետական հանրակրթական դպրոցները մարզպետարանների ենթակայությունից հանելու և ամբողջովին ԿԳՄՍ նախարարության ենթակայությանը հանձնելու հարցը։ Եթե այդպես որոշվի, տասնյակ պաշտոնյաներ ունեցող մարզպետարանների անմիջական ենթակայության ներքո կմնան միայն մարզերի գյուղական ամբուլատորիաներն ու բուժկետները, քանի որ մարզերի քաղաքների բժշկական պետական կենտրոնները հանվել են մարզպետարանների ենթակայությունից և հանձնվել առողջապահության նախարարության կառավարմանը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 5409

Մեկնաբանություններ