Կարեն Կարապետյանի մուտքը հայկական տնտեսական միջավայր նշանավորվեց շատ կարևոր նորամուծությամբ. առաջին անգամ պաշտոնապես հաստատվեց վաղուց պարզ այն ճշմարտությունը, որ Հայաստանի տնտեսական ճգնաժամը խոր, անչափ խոր է:
2017-ին Հայաստանում 1 մլրդ 485 մլն դրամով կփոխհատուցեն խորհրդային «Խնայբանկի» ավանդները՝ ասվում է ՀՀ պետբյուջեի նախագծում,որի շուրջ քննարկումները շարունակվել են ԱԺ հանձնաժողովներում։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պատվիրակության հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Իրան այցի շրջանակներում նախաստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ գազի առք ու վաճառքի և տարանցման վերաբերյալ։
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի նախագահությամբ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհուրդն առաջին նիստն է արել:ՊԵԿ-ի ղեկավարը բարեփոխումների գործընթացում կարևորել է խորհրդի ակտիվ մասնակցությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի քննարկման նպատակով:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ներկայացրել է Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հիմնական նպատակները և գործոնները։
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից։
Ծախսերի կրճատումը չի ազդի բարձրաստիճան պաշտոնյաների գործուղումների, աշխատավարձերի ու պարգևատրումների վրա: Տնտեսումը կկատարվի հիմնականում աշխատատեղերի ու գույքի կրճատման հաշվին:
Beijing Fangyuan Chint Energy Technical CO.,LTD և Vm Energy LTD չինական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել առաջիկա չորս տարում 150 մլն դոլար ներդնել Վրաստանի տարածքում նավթ ու գազ որոնելու և արդյունահանելու համար:
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...