Ինչքա՜ն իրավական առումով խղճուկ և գռեհիկ տեսք ունի այս, իբր թե, «նոր խորհրդարանը», որը ձևավորվել է իշխանությունների անմիջական ցուցումով՝ շանտաժի, ստի, ատելության և ձայների բացահայտ գողության միջոցով...
Նիկոլական ուզուրպատորների ու նրանց սպասարկող «ընդդիմադիրների» մասնակցությամբ տիեզերական մասշաբի խայտառակություն բեմադրած և այն «խորհրդարանական ընտրություններ» որակած հովակիմյանական կրկեսը պետք է շատ արագ մոռացության մատնվի ու հետին պլան մղվի...
Նա վերադարձավ արձակուրդից իր մեյմունների հետ միասին և հիմա գնալու է մինչև վերջ՝ առանց սահմանների, առանց խղճի, առանց կարմիր գծերի:
Նա այլևս կորցնելու ոչինչ չունի, իսկ դա ամենավտանգավորն է...
Նախ արձանագրենք անվիճելի ճշմարտությունը․ երբ երկրի օրենսդիր մարմնում իսպառ բացակայում են պետական մտածողությունը, փաստարկված խոսքն ու ժողովրդական լեգիտիմությունը, քաղաքական մնացորդացը գործի է դնում սեփական զինանոցի միակ «պայթուցիկը»՝ սադրանքը, ցինիզմն ու Մայր Աթոռի դեմ պատվիրված զրպարտանքը...
Նիկոլն առհասարակ ամեն բան անում է բոլշևիկների նման։ Այսպես, «գործի» է լծում լյումպենին, պայմանական ասած, «կուլակաթափում» է, պետականացնում է մասնավոր սեփականությունները...
Անկախ այն բանից, որ անխտիր բոլոր մարդիկ ու տարբեր մասշտաբի մարդկային խմբերը ձգտում են իրենց կյանքի հնարավորինս բարգավաճ և որակյալ հարատևման, դա բոլորին չէ որ հաջողվում է իրարից տարբերվող մարդկանց հատկությունների և կյանքի համար անհրաժեշտ ռեսուրսների սահմանափակության պատճառով...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...