-
28.01.2024|
17:11
Հայոց բանակի 32-րդ տարեդարձին ծանր խոհեր են համակում. Հայաստանի այսպիսի ղեկավարներով, Ցռան Վերգո գեներալներով կարո՞ղ ենք հաղթանակներ տոնել, պետբյուջեում 6 միլիոն դոլար կար Սնուփ Դոգի երևանյան չկայացած համերգի համար, ինչո՞ւ գումարներ չեն տրվում 2020 թվականի պատերազմում ահռելի քանակի զենք ու զինամթերք կորցրած բանակի ամբողջովին վերազինման համար, զենքի փոքր խմբաքանակ արտերկրից դեռ Հայաստան չեկած այդ մասին ինչո՞ւ է տարփողվում՝ թշնամուն տեղյակ պահելով այդ զենքերի պարամետրերի մասին։
-
28.01.2024|
16:16
Արևը դուրս է եկել։ Հալհլոց է։ Եթե պատուհանից դուրս չնայես, հալհլոցի ձայնը նույն անձրևի ձայնն է...
-
28.01.2024|
15:55
Մեր ներկա վիճակի ու մոտալուտ ապագայի մասին քննարկումների ժամանակ անիմաստ է հարցերի ծանրության կենտրոն հանդիսացող գլոբալ ու լոկալ հակամարտ ուժերի պայքարից խոսակցությունը տեղափոխել դեպի մեր քաջ ու վճռական կամ էլ վախկոտ ու անվճռական լինելու մտացածին պրոբլեմը։
-
28.01.2024|
13:08
Ա՛յ «խելոքներ», Կիլիկիան, Փոքր Հայքը, Կոմմագենեն, հայկական գաղթօջախները հետագայում նաև Սփյուռքը «Հայաստանի պատմության» մեջ մտնու՞մ են։
-
28.01.2024|
11:15
Շնորհավոր քո ու քո պաշտելի Բանակի տոնը, որը իսկական խաղաղություն էր պարտադրում թշնամուն` անգամ սեփական արյան գնով։
-
28.01.2024|
10:10
Քաղաքական լրբությունը սահմաններ չի ճանաչում:
Իշխանությունից ու նրանից կից փորձագիտական շրջանակներից հակադարձելով հնչող մեղադրանքներին, թե Փաշինյանը նոր Սահմանադրություն է մշակում՝ Ալիևի և Էրդողանի պահանջով, ակնարկում են, թե Անկախության հռչակագիրը (կամ դրա որոշ կետեր) նույնպես դրսի թելադրանքով են ընդունվել:
-
28.01.2024|
09:54
Փոխանակ էդ էշ սերիալները նկարեք, գոնե օրինակ վերցրեք իտալացիներից, ռուսներից, ֆրանսիացիներից ու էլ չեմ ասում` թուրքերից ու ամերիկացիներից:
-
28.01.2024|
06:55
Կրթության իմաստը չըմբռնածները խոսում են իբր մեր չկրթված լինելու մասին։ Անգաղափարները գոռում են գաղափարախոսության բացակայության մասին։ Հիմա էլ անհայրենիք ու պետության իմաստը չհասկացածները սկսել են խոսել հայրենիքի ու պետության տարբերությունների մասին։
-
27.01.2024|
20:40
Ուրեմն, Ղարիբաշվիլի Իրակլին այսօր «հույս է հայտնել, որ Երևանը և Բաքուն շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիրը»:
-
27.01.2024|
18:42
Պատերազմում երկու որդի կորցրած, արցախցի մորն ասել են. «Տար մի տեղ տղայիդ հուղարկավորիր, որ երկրորդ Եռաբլուրը ստեղծենք, արտաշիրիմում կանես, կբերես այնտեղ կհուղարկավորես»։