-
12.09.2015|
10:51
Ոստիկանությունն առավոտյան՝ իր երեկվա հաղորդագրության համաձայն, ժամանակը լրանալուն պես՝ ժամը 5։30-ի մոտերքը բացեց Բաղրամյան պողոտան՝ բռնի ուժով տարածքից հեռացնելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներին։
-
11.09.2015|
23:42
Սակայն հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, խախտելով նշված երթուղին և առանց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգերի պահպանման, անօրինական երթ են իրականացրել դեպի Բաղրամյան պողոտա՝ ամբողջությամբ արգելափակելով դրա տրանսպորտային երթևեկությունը:
-
11.09.2015|
23:40
«Ազատության» հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության հրավիրած հանրահավաքից հետո Բաղրամյան պողոտա մտած ցուցարարները որոշեցին գիշերը մնալ:
-
11.09.2015|
21:58
«Ոչ թալանին» նախաձեռնությունը համարյա երկու ամիս ընդմիջումից հետո նորից գրավել է Բաղրամյան պողոտան: Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են երթևեկությունը Գրողների միության հատվածում: Ոստիկանությունը մի քանի շարքերով կանգնած է և գրեթե շրջափակել է ցուցարարներին, տարածքում կան շտապ օգնության և ջրցան մե«Ոչ թալանին» նախաձեռնությունը համարյա երկու ամիս ընդմիջումից հետո նորից գրավել է Բաղրամյան պողոտան: Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են երթևեկությունը Գրողների միության հատվածում: Ոստիկանությունը մի քանի շարքերով կանգնած է և գրեթե շրջափակել է ցուցարարներին, տարածքում կան շտապ օգնության և ջրցան մեքենաներ:քենաներ:
-
11.09.2015|
19:05
Անգլիայի թագուհու ընտանիքը սիրով ընդունել է Հայաստանում գործող «Ձեռքի աշխատանքներ. երեխաների հագուստի խանութ» կազմակերպության նվերը` Քեմբրիջի դուքս ու դքսուհի Ուիլյամի եւ Քեյթի նորածնին՝ այս տարվա մայիսի 2-ին ծնված արքայադուստր Շառլոտային։
-
11.09.2015|
18:58
Արդարադատության նախարարության շենք մտնելուց հետո՝ 1 ժամվա ընթացքում նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանն աշխատանքից ազատել է նախկին նախարարի օգնականներից մեկին: Նախարարն ապշել է՝ տեսնելով նրա հագուկապը:
-
11.09.2015|
17:42
Մինչ ԱԺ լիագումար նիստը այսօր պետաիրավական հանձնաժողովը քննարկեց սահմանադրական բարեփոխումների նոր նախագիծը, որը, բնականաբար, առանց քաղաքական շեշտադրումների չանցավ:
-
11.09.2015|
15:07
Երեկ «Արտաշատի ԲԿ» հոսպիտալացված Բաղրամյան գյուղի դպրոցականներն ապաքինվում են։ Նրանց զգալի մասն արդեն դուրս է գրվել։ Այս պահի դրությամբ հիվանդանոցում է գտնվում 5 երեխա։
-
11.09.2015|
12:31
Կառավարությունը երեկ որոշեց «Դի ընդ Էյջ Գրուպ» ընկերությանը պետբյուջեից տրամադրել 10 միլիոն դոլարին համարժեք դրամ բյուջետային վարկ «Հին Երևան» ծրագրի իրականացման համար։
-
11.09.2015|
12:26
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) խորհրդատվություն իրականացնող Deloitte Touche ընկերության վերլուծությունը էլեկտրաէներգիայի սակագնի հիմնավորվածության վերաբերյալ պատրաստ կլինի մինչև ամսվա վերջ՝ կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: