-
03.07.2015|
15:55
The Washington Post թերթը խմբագրականում անդրադարձել է Երևանյան բողոքի ցույցերին։ Թերթը հիշեցնում է, որ անցած ամիս Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման մենաշնորհ ունեցող ընկերությանը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին, որը պատկանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմներից մեկի գլխավորած ռուսական ընկերությանը՝ «Ինտեր ՌԱՕ»-ին, թույլ է տրվել զգալիորեն բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը։
-
03.07.2015|
15:53
«Լոթ», «Չեխական ավիաուղիներ», «Էթիհադ» ավիաուղիները վերջին ամիսներին հայտնել են դեպի Հայաստան թռիչքները դադարեցնելու մասին։ Լեհական «Լոթ»-ի հեռանալը ժամանակավոր է, շաբաթներ առաջ խորհրդարանում վստահեցրեց էկոնոմիկայի նախարարը։
-
03.07.2015|
14:17
Սյունիքի մարզի Կապան քաղաքում արձանագրվել է ընդերային լեյշմանիոզի 3 դեպք: Հիվանդները հոսպիտալացվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, ստացել համապատասխան բուժում և դուրս գրվել առողջացումով:
-
03.07.2015|
00:39
Սկզբից ևեթ ասեմ, իմ հոգին Բաղրամյան պողոտայում է: Հիացած եմ երիտասարդության վճռականությամբ։ Իրոք, նրանք մտահոգված են իրենց վաղվա օրով, երկրի բախտով:
-
03.07.2015|
00:32
Ընդերքի շահագործումից բնությանը հասցված վնասները կանխելու գործընթացը բնապահպանության նախարարությունում ընկալվում է որպես ռազմավարական նշանակության խնդիր։
-
03.07.2015|
00:31
Տավուշում 60 նոր աշխատատեղ կստեղծվի։ Այս մասին գործադիրի նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
-
03.07.2015|
00:26
Հունիսի 30-ին որոշեցի հյուրընկալվել թիվ 1 երթուղու N 2 տրոլեյբուսին։ Կարոտաբաղձությունս պարտադրեց հանգրվանել այս պատվական, նաև հնադարյան շարժակազմի վերջին նստարանին։ Ախորժակիս քացախ, շարժվելուն պես տրոլեյբուսի դուռը դղրդաց հրանոթի համազարկի ուժգնությամբ։
-
02.07.2015|
22:12
2015-ի հունիսի 19-ին բողոքի ցույցեր ծայր առան Երևանում, քանի որ ցուցարարներն ընդդիմացան նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը՝ 17-22 տոկոսով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ։
-
02.07.2015|
21:59
Հունիսի 30-ից Բաղրամյան պողոտայում հացադուլ սկսած Հարություն Հարությունյանը և Հայկ Պարիկյանը դադարեցրին հացադուլն ու շտապօգնության մեքենայով տեղափոխվեցին համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոց։
-
02.07.2015|
13:53
Համբույրներ և ջրցան մեքենաներ, երեք ամուսնություն և վնասվածքների տարափ. արդեն մոտ 2 շաբաթ Երևանում շարունակվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերը չեն դադարում՝ չնայած իշխանությունների կողմից զիջումներին, գրում է Մարիաննա Գրիգորյանը EurasiaNet.org-ի համար: Հոդվածը նաև վերահրատարակել է բրիտանական The Guardian-ը։