-
26.06.2015|
12:00
The Washington Post ամերիկյան օրաթերթը Երևանում ընթացող բողոքի ցույցերի մասին ընդարձակ հոդված է տպագրել հունիսի 24-ի համարում։
-
26.06.2015|
11:21
Հունիսի 27-ին Երևանում կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային երկրորդ փառատոնը: Կարապի լճի տարածքում տասն օր շարունակ երևանցիներն ու քաղաքի հյուրերը կվայելեն անվճար, բացօթյա ցուցադրություններ:
-
26.06.2015|
11:09
Հասարակության համակարգված զոմբիացումը կարծես թե ներկա իշխանության միակ զենքն է: (Սարսափելի են հետևանքները, երբ ինքնահոժար զոմբիացման է գնում հանրության սերուցք-մտավորականությունը):
-
26.06.2015|
00:49
Ամեն մարդու շապիկ իր մարմնին է մոտ, ամեն վերք իր տիրոջն է ցավ պատճառում։ Անժխտելի ճշմարտություններ են սրանք, դրանցից ելնելով էլ` մեր երկրում տիրող ընդհանուր անարդարության և անպատժելիության խճանկարից առանձնացնեմ երկու գույն, երկու վերք, որոնց ցավը որքան անձնական, նույնքան էլ արդիական է, հատկապես հոսանքի այս նոր թանկացման ֆոնին։
-
26.06.2015|
00:39
Բավականին հետաքրքիր հիբրիդ ստացվեց Բաղրամյան փողոցում: Ընդ որում, ամենահմուտ փորձագետներն իսկ չեն կարողանում հասկանալ, թե խաղի տերը վերջին հաշվով ով է: Մեկ բան ակնհայտ է բոլորի համար` 51 տոկոս, այն է՝ «հսկիչ փաթեթ», ոչ մեկը չունի:
-
26.06.2015|
00:35
Միտինգին մասնակցող «աղբամանները» բավականին մեծ խոսակցության առիթ են դարձել: Ճիշտ է, առաջին հայացքից դրանք լավ բարիկադներ են, սակայն ամառվա այս շոգին հակահիգիենիկ են այն առումով, որ որոշակի բուրմունքներ են «պարունակում» իրենց մեջ, ինչը կարող է նաև վտանգավոր լինել:
-
26.06.2015|
00:33
Հունիսի 23-ի դեպքը չկոտրեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ սկսված քաղաքացիական շարժման թափը. պայքարը շարունակվում է։ Կատարվածի առնչությամբ ներկայացնում ենք օրենսդիրների գնահատականները։
-
26.06.2015|
00:31
Մինչ Բաղրամյան պողոտան ալեկոծվում է, կառավարությունը որոշեց տարեկան 24 հազար դրամ հատկացնել անապահով ընտանիքներին՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վնասը փոխհատուցելու նպատակով։
-
26.06.2015|
00:07
«Երիտասարդների պահանջները բացարձակապես սահմանադրական են. ըստ մեր Սահմանադրության 1-ին հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական երկիր է, այլ կերպ ասած, եթե մասսայական օգտագործման որևէ ապրանքի գին բարձրացվում է, դա խախտում է սոցիալականության սկզբունքը: Սոցիալական երկրում կառավարությունը չի կարող նպաստել այն բանին, որ գները բարձրանան, այսինքն՝ հակասոցիալական քաղաքականություն վարել»:
-
25.06.2015|
12:22
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երեկ ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց, որ նախօրեին Հայաստանի ոստիկանությունը դաժանորեն հարձակվել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող խաղաղ ցուցարարների, իրադարձությունները լուսաբանող լրագրողների վրա: