-
25.07.2014|
19:03
Ճանապարհային ոստիկանության տեղեկացմամբ՝ Երևանում նոր տեսախցիկներ կտեղադրվեն: Հուլիսի 28-ից կգործարկվեն Երևանի մի շարք խաչմերուկներում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները:
-
25.07.2014|
18:46
Հուլիսի 26-ից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար նախատեսված տուգանքները մոտ 50 տոկոսով կկրճատվեն: Գործող օրենքով սահմանված արագությունը 1-10 կիլոմետր գերազանցելու դեպքում վարորդը տուգանվում է ֆիքսված 10 հազար դրամ, հուլիսի 26-ից արագությունը գերազանցած յուրաքանչյուր կիլոմետրի համար տուգանքը 1000 դրամ կլինի։
-
25.07.2014|
15:43
Երևանի փողոցների ասֆալտապատման խնդիրների մասին հաճախ է գրվել, սակայն վերջերս, բացի անորակ աշխատանքից, նոր միտում է ի հայտ եկել:
-
25.07.2014|
14:57
Գաղտնիք չէ, որ գիրք նվիրելու ավանդույթը միշտ չէ նպատակային: Ավելի հաճախ նվիրատվությունն ընդգրկում է ոչ թե պահանջարկ ունեցող, այլ գրապահոցներում մնացած գրքերը: Հատկապես տխուր է պատկերը մարզային գրադարաններում: Պահանջարկ ունեցող գրքերը քիչ են, հնամաշ, նոր, պահանջարկ ունեցող գրքերի վերահրատարակումն էլ առայժմ չի լրացնում բացը:
-
25.07.2014|
14:56
Հուլիսի 29-ից օգոստոսի 12-ին տեղի կունենա անգլերեն լեզվով երկրորդ «Future Change Makers» ամառային ճամբարը` նախատեսված 10-14 տարեկան երեխաների համար:
-
25.07.2014|
14:54
Անցյալ տարի, հունիսի 2-ին, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի գործով դատավարությունը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի օգոստոսի վերջին տասնօրյակում: Դատական նիստը երկու անգամ հետաձգվել է սպանվածի եղբոր՝ Արտակ Բուդաղյանի վատառողջության պատճառով. նա այս ընթացքում ենթարկվել էր վիրահատության և չէր կարողացել մասնակցել դատական նիստերին:
-
25.07.2014|
13:36
Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որը ներկայացվում է ստորև:
-
25.07.2014|
11:10
Մեր օրերում ուռուցքաբանական խնդիրները հաղթահարելի են, եթե մարդը դիմում է ճիշտ ժամանակին և հայտնվում ճիշտ տեղում: «Նաիրի» բժշկական կենտրոնի «Թամարա Կազավի-Ապկարյան» ուռուցքաբանական բաժինն իր գոյության երկու տարվա ընթացքում լուրջ ձեռքբերումներ է գրանցել, զարգացման գործընթացն անընդհատ և շարունակական է:
-
25.07.2014|
11:09
«Իրատես de facto»-ի խմբագրությանն էին դիմել մի խումբ քաղաքացիներ՝ իրենց մտահոգությունը հայտնելով Երևանի կենդանաբանական այգու տոմսերի թանկացման առնչությամբ: Փորձեցինք այգու տնօրենությունից բացատրություն ստանալ, թե ինչ հիմքով ու պատճառաբանությամբ են գնային նման քաղաքականություն մշակել, և թե դա ինչպես կանդրադառնա ծառայությունների որակի վրա:
-
25.07.2014|
00:46
Օգնության ակնկալիքով «Նուբարաշեն» ՔԿՀ-ից մեր թերթին է դիմել դատապարտյալ Սուրեն Ցուցուլովը` նամակով ներկայացնելով իր «գործի» էությունը: