-
16.05.2014|
11:10
Ինձ ստիպեց գրիչ վերցնել «Իրատես de facto» թերթի մայիսի 5-ի համարում հրապարակված հարցազրույցը Ազատ Արշակյանի հետ՝ «Ճանաչել ոչ միայն հերոսներին, այլև հակահերոսներին» վերնագրով: Նախ ասեմ, որ «հերոս» բառն արմատ դարձնել և օգտագործել ինչ-ինչ ցանկությունների կամ պատկերացումների համար, այնքան էլ տեղին չէ: Հերոսը հերոս է մնում, նրա հակառակը դավաճանն է, հանցագործը, ոճրագործը և այլն: Հիմա հոդվածի հիմնական մասով:
-
16.05.2014|
11:05
Պանիկովսկին լեյտենանտ Շմիդտի եղծված հոգեզավակն էր։ Սա հուսամ, չեք մտահանել։ Լավ է, ուրեմն ժամն է մտահոգվելու, զի ապահով Հայաստանում բարգավաճում է բիզնեսի մի նոր եղանակ, ինչին անգամ թռուցիկ ծանոթանալով բթամատից քթարմատ կկարմրեր ի ծնե ամոթի զգացումից զուրկ հանրահռչակ սագագողը։
-
16.05.2014|
10:46
Սովորաբար մարդիկ իրար ներկայանալու ու ծանոթանալու համար սեփական այցեքարտն են փոխանցում միմյանց։ Այդպես են և երկրները, որոնք իրենց պետական գերբը և դրոշն ունեն որպես ուրիշներին ներկայանալիք խորհրդանշան։
-
16.05.2014|
10:45
Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Նոր Հաճն, Եղվարդ, Չարենցավան քաղաքներում ապրիլ-հունիս ամիսներին անցկացվում է «Համագործակցություն հանուն ծխից զատ միջավայրի» խորագրով ծրագիրը:
-
16.05.2014|
10:35
Չեռնոգորիան (մինչև այս տարվա նոյեմբերի 30-ը) և Ալբանիան արտաքին գործերի նախարարությանը տեղեկացրել են Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին։
-
16.05.2014|
01:07
Երևանում, կարծես, նոր թափ են հավաքում բակային և բնակարանային գողությունները: Մայիսի սկզբներին Հրաչյա Քոչարի փողոցում բնակարանային մի գողության մասին «Իրատես de facto»-ին պատմեցին տուժածի հարազատները:
-
16.05.2014|
00:48
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող բոլոր ժամանակների դժգոհ քաղաքացիները, հետաքրքիր զուգադիպությամբ, երեկ նույն տեղում էին: Նույնքան հետաքրքիր համընկնում եղավ. նրանց հետ հանդիպեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
-
15.05.2014|
15:07
Ինչպես է պետք Հայոց ցեղասպանության հարցը տեղափոխել իրավական հարթություն և պահանջել Թուրքիայից վերացնել Հայոց ցեղասպանության հետևանքները, ինչը ենթադրում է հայ ժողովրդի իրավունքների վերականգնումը նրա պատմական հայրենիքում: Մայիսի 15-ին այս թեմաների շուրջ դասախոսություն ունկնդրեցին ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի պատմության բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները:
-
15.05.2014|
11:39
Թուրքիայի ածխահանքում տեղի ունեցած պայթյունից զոհվածների թիվը հասել է 282-ի: Հարյուրից ավելի հանքափորների ճակատագիրը անհայտ է, նրանց ողջ գտնելու հավանակությունը գնալով նվազում է:
-
14.05.2014|
17:25
Վերջին օրերին զանգվածային որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում արծարծվող «Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքին վերաբերող տարաբնույթ քննարկումների և անհիմն եզրահանգումների առնչությամբ հարկ եմ համարում տեղեկացնել, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիմնական միջոցառումների իրականացման նպատակով, ըստ Կենտրոն վարչական շրջանի համար մշակված գոտիավորման նախագծի, նախատեսվում է Երևանի Տերյան փողոցը և նույն փողոցի շարունակություն հանդիսացող Զաքիյան փողոցը միացնել միմյանց։ Նշված տրանսպորտային հանգույցի լուծումը կարևորագույն խնդիր է մայրաքաղաքի փոքր կենտրոնի Ճանապարհային ցանցի կարգավորման համար։