-
01.04.2014|
23:28
Ապրիլի 28-ից 30–ը Ազատության հրապարակում ոչ իշխանական 4 ուժերը կազմակերպելու են շուրջօրյա հանրահավաք: Քառյակի հերթական հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա հիշեցրել է, որ ապրիլի 28-ին կառավարությանն անվստահություն հայտնելու հարցն են բարձրացնելու, համապատասխան նախագծով հանդես կգան, կլինեն նաև հրապարակային միջոցառումներ։
-
01.04.2014|
23:12
«Дождь» հեռուստաալիքը կարող է շարունակել իր գործունեությունը ևս երկու ամիս, եթե կրճատի իր ծախսերը: Այս մասին հաղորդել է հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նատալյա Սինդեևան` ամփոփելով դրամահավաքի նպատակով հեռուստադիտողների կազմակերպած մարաթոնի արդյունքները:
-
01.04.2014|
23:07
Վաղը` ապրիլի 2-ին, կլրանա մեկ տարին, ինչ սպանվեց Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի գյուղապետ, դաշնակցական, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանը:
-
01.04.2014|
23:00
Այնպիսի տպավորություն է, թե քեսաբահայութան օժանդակության համար փող հավաքելու մրցակցություն է սկսվել տարբեր կազմակերպություն-կառույցների միջև:
-
01.04.2014|
15:43
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ՀՀ մտավոր սեփականության գործակալության և ԱՄՆ ՄԶԳ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի հետ համատեղ նախաձեռնում է հանրային քննարկում` նվիրված հեղինակային իրավունքի հիմնահարցերին, ինչպես նաև «Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծին: Հանրային քննարկումը տեղի կունենա ապրիլի 2-ին:
-
01.04.2014|
15:39
«Մեդիա» կենտրոնում «Քեսաբահայերը Լաթաքիայում՝ իրադրություն և խնդիրներ» թեմայով քննարկման ընթացքում ԱԺ պատգամավորներ Թևան Պոսոսյանն ու Էդմոն Մարուքյանը ներկայացրին այն, ինչ տեսել էին Քեսաբ կատարված այցի ընթացքում: Թևան Պողոսյանն ընդգծեց, որ ԱԺ պատգամավորների այցելությունը եղել է մասնավոր նախաձեռնություն։
-
01.04.2014|
15:35
Պարտադիր կուտակայինի պայքարը դեռ չի ավարտվել, մթերքի գները օր-օրի բարձրանում են, գազի գինը, հավանական է, կրկին կբարձրանա, որին կարող են հետևել էլեկտրաէներգիայի և տրանսպորտային ուղեվարձերի թանկացումները:
-
01.04.2014|
11:53
Չարագույժ լուրը արևագալին պղտորեց Իշխնձորի ծիրանաշղարշ առավոտը: Սասնո Խիանք գավառի Բդրցի քուրդ աղան փախցրել էր Սարուխանցոց գեղեցկուհուն: Աղջեն ժամանակ չգտավ վիրավորանքի վրա մտածելու, խոտի դեզի միջից դուրս քաշեց մոսին հրացանն ու տնետուն վազեց՝ տոհմակից ջահելներին հավաքելու։
-
01.04.2014|
11:46
Տասը հարց Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ, «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի» նախագահ ԼԱԶԱՐ ԵՍԱՅԱՆԻՆ
-
01.04.2014|
00:45
«Դեմ եմ» շարժումը Հայաստանի անկախության պատմության եզակի հասարակական շարժումներից է, որը քաղաքացիական հասարակության կայացման համար լուրջ հիմքեր է ստեղծում: Մինչ «ԴԵՄ ԵՄ» շարժման ի հայտ գալը հասարակական ոլորտի առաջատարը բնապահպաններն էին, սակայն այս շարժումն արագ քաղաքականացվեց և կորցրեց քաղաքացիական հասարակության հիմքը դառնալու հնարավորությունը: Իսկ «ԴԵՄ ԵՄ» շարժման առաջնորդները, կարծես, չեն ցանկանում քաղաքականացվել` իրենց խնդիրների լուծումները դիտարկելով հասարակության լայն շերտերի համախմբման և այդ ճանապարհով իշխանության նկատմամբ ճնշում գործադրելու համատեքստում: