-
13.03.2014|
16:41
Գառնու տաճարի հարևանությամբ սրճարան կառուցելու մասին ՀՀ մշակույթի նախարարության որոշումը խիստ մտահոգություն է առաջացրել հանրության տարբեր շերտերում։ Հետաքրքիր էր իմանալ ՀՀԿ-ի՝ որպես ազգային պահպանողական կուսակցության տեսակետն այդ նախաձեռնության վերաբերյալ։
-
13.03.2014|
16:25
«Лента.ру» ինտերնետ պարբերականի նախկին խմբագրակազմին պատրաստ են աջակցություն ցուցաբերել իր ընթերցողները: Նախաձեռնությանը միացել է 2300-ից ավելի մարդ:
-
13.03.2014|
15:01
Երևանի քաղաքապետը ս.թ. մարտի 11-ի թվակիր նամակով հայտնում է, որ միակողմանիորեն լուծվել են Նորք-Մարաշ, Դավթաշեն, Արաբկիր վարչական շրջանների մանկապարտեզներին սննդամթերք մատակարարող 4` «Հ.Ա.Ն.Ս.-ՖՈՒԴ», «Հեփի Ֆուդ», «Անանո», «Հալալ միս» ՍՊԸ-ների և քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրերը՝ դրանցով նախատեսված սննդամթերքը տեխնիկական բնութագրով սահմանված պահանջներին չհամապատասխանելու հիմնավորմամբ:
-
12.03.2014|
21:29
Երիտասարդ առաջնորդների դպրոցը, համագործակցելով Ամերիկայի հայկական համագումարի և Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոնի հետ, մարտի 21-22-ը կազմակերպում է «Հայերի ցեղասպանությունը. դասեր անցյալից հանուն ապագայի» խորագրով համաժողով, որտեղ քննարկվելու են Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության տարաբնույթ ասպեկտները: Աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը: Նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո անցկացվող Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:
-
12.03.2014|
15:44
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Շվեյցարիայի նախաձեռնությունը՝ բողոքարկելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Դողու Փերինչեքի գործով որոշումը, ասել է.-«Մենք ողջունում ենք Շվեյցարիայի որոշումը՝ հայցելու Դողու Փերինչեքի գործի փոխանցումը Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի Գերագույն պալատի վերանայմանը: Հետևողականությունը ցեղասպանության ոճրի ժխտողականության դեմ պայքարում կարևոր դերակատարություն ունի մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման գործում»:
-
11.03.2014|
23:10
«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը մարտի 22-ին՝ ժամը 14:00-ին, կազմակերպում է իր հերթական հանրահավաքը Ազատության հրապարակում։
-
11.03.2014|
22:33
«Եթե այդպես լիներ, ուրեմն ամենաճիշտ խոսողը երևանյան բակերում ժավել ծախող տիկինը կլիներ, կամ էլ տղամարդը, որովհետև երկու բառ է ասում, բայց ամենաբարձրն է ասում»:
-
11.03.2014|
22:30
Ազատության հրապարակում, ի պաշտպանություն քաղբանտարկյալների հանրահավաքի ժամանակ, irates.am-ը փորձեց անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում ակցիա իրականացնելու հետևանքով կալանավորված քաղբանտարկյալների հարազատներից կարծիքներ իմանալ, թե ինչ փոխեց Շանթ Հարությունյանի գործողությունը մեր հասարակության մեջ: Նրանցից միայն կապանցի Արմեն Հովհաննիսյանի և Վահե Մկրտչյանի կանայք համաձայնեցին հարցազրույց տալ:
-
11.03.2014|
22:22
Ազատության հրապարակում հանրահավաք էին նախաձեռնել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի և անցյալ տարի, նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների համախոհները: Հանրահավաքի մասնակիցները, որոնք հիմնականում ազատամարտիկներն էին, պահանջում էին ազատ արձակել տասնհինգ քաղբանտարկյալներին:
-
11.03.2014|
15:48
Ըստ ցմահ դատապարտվածների, ցանկացած ազատազրկում, ինչպես նաև ցմահ ազատազրկումը, 3 նպատակ է հետապնդում` սոցիալական արդարության վերականգնում, հետագայում նման հանցագործությունների հնարավոր կանխարգելում և դատապարտյալի ուղղման և հասարակության վերադարձի նպատակ: