-
03.03.2014|
16:21
2014թ. մարտի 4-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային այց կկատարի Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցում «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության (նախագահ` Արսեն Քարամյան) կողմից իրականացվող բնակարանաշինական ծրագրերի շրջանակում կառուցվող բազմաբնակարան համալիրների շինարարական հրապարակ:
-
03.03.2014|
15:46
«Միանշանակ այս ծրագիրը ևս պետք է ներդնենք։ Բերված փաստարկները բավական խոսուն են։ Պատվաստման արդյունքում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում մենք կունենենաք թոքաբորբերի և մենինգիտների նվազում, ինչի շնորհիվ կկանխարգելվի մանկական մահացությունը»։
-
03.03.2014|
14:28
«Շանթ և Ազատություն» հիմնադրամը բաց նամակ է հղել Գարեգին Երկրորդ կաթողիկոսին և Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների առաջնորդներին` ակնկալելով նրանց բարոյական աջակցությունը:
-
03.03.2014|
13:27
Ուկրաինական չորս մեդիախմբերի ղեկավարներ հանդես են եկել բաց նամակով՝ կոչ անելով ռուսական հեռուստաընկերություններին՝ օբյեկտիվորեն լուսաբանելու Ուկրաինայի իրադարձությունները: Նամակը հասցեագրված է մի քանի հեղինակավոր հեռուստաընկերությունների գլխավոր տնօրեններին:
-
03.03.2014|
13:25
Մարտի 1-ին և 2-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը ներկա է գտնվել Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Վարդաձոր, Խրամորթ և Խնապատ, ինչպես նաև Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքների ղեկավարների՝ 2013 թ. գործունեության հաշվետվությունների ներկայացմանը, միաժամանակ, հանդիպումներ ունենալով տեղի բնակչության հետ:
-
01.03.2014|
21:15
Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտից Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցներով (որտեղ վեց տարի առաջ տեղի են ունեցել խաղաղ ցուցարարների սպանությունները) մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ և իրավապաշտպաններ երթով շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր: Նրանց առաջնորդողների թվում էին Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեի նախագահ, ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
01.03.2014|
17:55
Արդեն հինգերորդ անգամն է, ինչ մենք նշում ենք 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձության տարելիցը, սակայն կրկին ստիպված ենք արձանագրելու, որ հակառակ մեր հասարակության և միջազգային հանրության թափած ջանքերին, այդպես էլ մինչ այժմ չի կատարվել ԵԽԽՎ չորս բանաձևերի պահանջը` ոճրագործության հետ կապված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու և զոհերի հարազատներին նյութական փոխհատուցում հատկացնելու վերաբերյալ։
-
01.03.2014|
17:24
Հայ ազգային կոնգրեսի և Հայաստանի ժողովրդական կուսակցության հրավիրած հանրահավաքը մեկնարկեց Ազատության հրապարակում: Հանրահավաքին միացան Սարյանի պուրակում հավաքված ազատամարտիկները:
-
01.03.2014|
11:42
Վեց տարի առաջ այս օրը Հայաստանում գարնան առաջին օրն իր իմաստը կորցրեց ու մարդկանց գիտակցության մեջ դաջվեց, որպես «սև» օր: Այս խարանը հայոց պատմության արյունալի էջերը հարստացրեց ևս մեկով:
-
01.03.2014|
11:37
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին և առաջարկել նրանց քայլեր ձեռնարկել դպրոցներում մարտի 8-ի և ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված ապօրինի դրամահավաքը կանխելու ուղղությամբ: