-
06.02.2014|
15:32
Քիչ առաջ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները քաղաքապետարանի մոտ ավարտեցին այսօրվա երթը` նշելով, որ հակասահմանադրական օրենքի դեմ իրենց պայքարը դառնալու է համահայկական:
-
06.02.2014|
15:21
2013-2014 թթ-ի ձմռան ընթացքում զինված ուժերում թոքաբորբով հիվանդ զինծառայողների թվաքանակի աճել է: Նրանց բուժման համար անհրաժեշտ դեղերի ավելացման խնդիր է առաջացել, որի համար գումար կառավարությունը պետք է տրամադրի:
-
06.02.2014|
13:36
Այսօր բողոքի ակցիա իրականացնող Կոնդի բնակիչներին Սերժ Սարգսյանն ասել է. «Եթե ես եմ ձեր նախագահը, պիտի ինձ մեղադրե՞ք»: Սովորաբար ընտանիքում ստեղծված իրավիճակի համար տան մեծերն են մեղադրվում, քանի որ հենց նրանք են պատասխանատու տան բյուջեի ձևավորման և այն խելամիտ տնօրինման, ընտանիքի անդամների համերաշխության, նրանց փոխըմբռնման ու երեխաների` հասարակության մեջ ինտեգրման համար:
-
06.02.2014|
11:42
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ընկերուհին` Ջուլի Գայեն դատի է տվել Closer ամսագրին` մեղադրելով նրան անձնական գաղտնիության նկատմամբ ոտնձգության մեջ: Այս մասին հաղորդում է Le Figaro-ն: Գայեին վիրավորել է ամսագրում զետեղված իր մի լուսանկարի հրապարակումը, որի մեջ դերասանուհին գտնվում է մեքենայի ղեկին:
-
06.02.2014|
11:39
Շոտլանդիայի կառավարությունը օրինականացրել է միասեռ «ամուսնությունները»: Տեղեկացնում է lenta.ru-ն: «Ամուսնություն և համագործակցություն» անունը կրող օրինագծին 105 պատգամավորից դեմ են թվեարկել 18-ը:
-
05.02.2014|
17:00
ԶԼՄ-ների՝ 170-ից ավելի ղեկավարներ մասնակցել են համաշխարհային հարցմանը, որը վերաբերում էր թիվ 1 քաղաքական գործչին, թիվ 1 գիտնականին և թիվ 1 մշակութային գործչին: «Թիվ 1 քաղաքական գործիչ» անվանակարգում անվիճելի առաջատարն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին հաղորդել է «Իտառ-Տասս» լրատվական գործակալության ղեկավար Սերգեյ Միխայլովը:
-
05.02.2014|
16:12
«Дождь»-ի գլխավոր տնօրեն Նատալյա Սինդեևան հայտարարել է, որ հեռուստաընկերությունը կշարունակի աշխատանքները, չնայած նրա գոյատևման համար չեն մնացել միջոցներ: Հեռուստաալիքը, որը հեռացվել էր արբանյակային և կաբելային հեռուստաընկերությունների հիմնական օպերատորների փաթեթից Լենինգրադի շրջափակման մասին սկանդալային հարցում անցկացնելուց հետո, կշարունակի հեռարձակումը: Այդ մասին իր մամուլի ասուլիսում հայտարարել է Նատալյա Սինդեևան:
-
05.02.2014|
14:12
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
-
05.02.2014|
14:09
Facebook սոցիալական ցանցը նշում է իր հիմնադրման տասնամյակը և նվեր է մատուցել իր միլիոնավոր օգտատերերին՝ հետահայաց տեսանյութ պատրաստելով յուրաքանչյուրի համար։ Օգտատերերին ներկայացված է «A Look Back» տեսանյութը, որ պարունակում է 15՝ ամենաշատ «like» ստացած լուսանկարները, գրառումներն ու կյանքի իրադարձությունները, որ ներկայացվում են երաժշտության հնչյունների ներքո:
-
04.02.2014|
17:48
Վերջերս մամուլում հրապարակվեցին տեղեկություններ Երևանում գործող «Գրիբոյեդով» ակումբի մասին, որի անդամներն են հայ հանրությանը հայտնի քաղաքական, հասարակական գործիչներ: Հայտնի դարձավ, որ ակումբի անդամները ժամանակ առ ժամանակ կազմեկրպում են հանդիպումներ, և այդ ակումբի գործունեությունը հովանավորում էր ռուս հայտնի լրագրող, հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովը: