Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 
  • Դ!ԵՄ ԵՄ նախաձեռնության կոչը գործատուներին

    Դ!ԵՄ ԵՄ նախաձեռնության կոչը գործատուներին

    31.01.2014| 12:44
    «Սույն թվականի հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով դիմումի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, հրապարակեց իր աշխատակարգային որոշումը, համաձայն որի՝ մինչև գործի դատաքննության ավարտը կասեցվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Սա նշանակում է, որ այժմ պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք (այդ թվում նաև հարկային գործակալները) ընդհուպ մինչև դատաքննության ավարտը պատասխանատվություն չեն կրում կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար:
  • Պրահայաբնակ մի խումբ հայեր բողոքել են Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցության դեմ

    Պրահայաբնակ մի խումբ հայեր բողոքել են Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցության դեմ

    31.01.2014| 12:26
    Ըստ «Օրեր» անկախ եվրոպական ամսագրի՝ երկու տասնյակից ավելի չեխահայեր երեկ Չեխիայի նախագահական նստավայրի մոտ ցույցի էին դուրս եկել, իրենց բողոքն արտահայտելու Հայաստանի Մաքսային Միությանն անդամակցությանն ու Հայաստանի նախագահին։ Հայտնի է, որ այսօր Չեխիայի նախագահի հետ հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
  • Պորտապարից` լրբապար («Բաց հասարակության» նենգադավը)

    Պորտապարից` լրբապար («Բաց հասարակության» նենգադավը)

    31.01.2014| 11:21
    Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի սրտում Հայաստանի ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանն է։ Թանգարանում հայոց ազգի խիստ գունագեղ պատմությունն է քոչարի բռնել, զի՜լ ու զրնգուն, սկսած Ք.ծ.ա. 4-րդ հազարամյակից։ Թանգարանի հնագույն մշակույթը համալրված է կեռխաչերով (սվաստիկայով), ձկնակերպ «Վիշապ» քարակոթողներով, քարե աղորիքով, կանացիակերպ կուռքերով, օձագլուխ եղջերագավով, պաշտամունքային կաթսայով, ցորենի ամբարով և, վերջապես, երկնասլաց ֆալլոսով։ Այժմ դառնանք ներկա հրապարակման հերոս-ֆալլոսին։
  • Մանկաբո՞ւյժ,  թե՞ ընտանեկան բժիշկ

    Մանկաբո՞ւյժ, թե՞ ընտանեկան բժիշկ

    31.01.2014| 11:16
    Բժշկության մեջ մանկաբուժությունը, թերևս, ամենակարևոր և պատասխանատու ուղղություններից մեկն է: Սակայն մեզանում սա ևս, ինչպես ամեն ինչ, առանց խնդիրների առաջ չի գնում: Մանկական պոլիկլինիկայի բազմաթիվ մանկաբույժներ մեզ հետ զրույցում նշեցին, որ մոտ ապագայում հնարավոր է իրենք գործազուրկ դառնան, քանի որ մանկական պոլիկլինիկաները փակվելու են, և իրենց գործառույթներն այլ ոլորտ է իրականացնելու:
  • Ապօրինություն՝ Տարոն Մարգարյանի բարձր հովանու ներքո

    Ապօրինություն՝ Տարոն Մարգարյանի բարձր հովանու ներքո

    31.01.2014| 11:11
    Ներկայացվող լուսանկարներն արվել են 2014-ի հունվարի 27-ի առավոտյան։ Վայրը՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնք, Դավիթ Անհաղթի փողոց, թիվ 19/1 շենք։ Քաղաքի հանդեպ հերթական բարբարոս ոտնձգության հեղինակն է Արթուր Ազատի Մուրադյանը, ում աչքը շոյել է փողոցի բանուկ այս հատվածը, աչքը շոյել են, ետքը փախցրել է քունը, և ողջ կյանքում քնահարամ չլինելու նպատակով սույն պարոնը դիմել է մայրաքաղաքի քաղաքապետարանին։
  • «Մենք չենք լինելու ԵԿՄ-ին այլընտրանք»

    «Մենք չենք լինելու ԵԿՄ-ին այլընտրանք»

    30.01.2014| 17:03
    Նախօրեին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվությունը, որ Հայաստանում առաջիկայում ստեղծվելու է ազատամարտիկների միություն, որը կընդգրկի հանրապետության բոլոր մարզերն ու իր առջև կդնի իշխանափոխության նպատակ, սոցիալական ցանցերում առաջացրել էր մեծ հետաքրքրություն:
  • Անահիտ Բախշյանի հաղորդումը հանցագործության մասին

    Անահիտ Բախշյանի հաղորդումը հանցագործության մասին

    30.01.2014| 16:37
    Երևանի թ. 70 հիմնական դպրոցի տնօրեն Հերմինե Շափաղաթյանը, որպես ՊՈԱԿ-ի տնօրեն, «Կոմպյուտերոն» ՍՊԸ-ից գնել է 10 նոթբուք, համակարգիչները ստացել է անձամբ` պարտավորվելով 90-օրյա ժամկետում վճարել գումարը։ Սակայն, հայցվորի ներկայացմամբ, նշված ժամկետում գումարը չի վճարվել, որից հետո կնքվել է լրացուցիչ համաձայնագիր` ժամկետը երկարացնելով մինչև 2013թ. հուլիսի 31-ը։ Պատասխանողից հօգուտ հայցվորի կբռնագանձվի 2 999 000 դրամ՝ որպես վաճառված ապրանքի դիմաց չվճարված պարտքի գումար, 209 000 դրամ՝ որպես պարտավորության խախտման համար տույժ և ևս 100 000 դրամ՝ փաստաբանի վարձատրության գումար: Դատարանի վճռի մասին այս լուրը դրված է pastinfo.am կայքում:
  • «Յուրաքանչյուր տասներորդ ռուս կալանավոր անմեղ է, և իր պատիժը կրում է առանց որևէ պատճառի»

    «Յուրաքանչյուր տասներորդ ռուս կալանավոր անմեղ է, և իր պատիժը կրում է առանց որևէ պատճառի»

    30.01.2014| 16:33
    «ՅՈՒԿՈՍ» կազմակերպության նախկին գլխավոր տնօրեն Միխայիլ Խոդորկովսկին, ով վերջերս է ազատ արձակվել բանտից, կարծում է, որ յուրաքանչյուր տասներորդ ռուս կալանավոր անմեղ է, և իր պատիժը կրում է առանց որևէ պատճառի: Լրագրողի հարցին, թե որքան է «անմեղ նստողների» թիվը, Խոդորկովսկին ասել է`«ամբողջովին անմեղները 10 տոկոս են»:
  • Երկրում իշխանափոխության պահանջ է հասունանում  շնորհիվ իշխանությունների

    Երկրում իշխանափոխության պահանջ է հասունանում շնորհիվ իշխանությունների

    30.01.2014| 15:08
    Հայաստանը ևս մեկ ռազմավարական կառույց վաճառեց: Այս անգամ` ամերիկացիներին: «Contour Global» ամերիկյան էներգահոլդինգը 180 մլն դոլարով դարձել է Հայաստանի ամենախոշոր ՀԷԿ համալիրի` Որոտան ՀԷԿ-ի սեփականատեր: Ամերիկյան ընկերությունը նախատեսում է առաջիկա վեց տարում 70 մլն դոլար ներդրում կատարել համալիրի տեխնիկական վերազինման և վերանորոգման համար: ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն այս առիթով գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
  • Հայաստանը զերծ է լինելու ԳՁՕ-ներից

    Հայաստանը զերծ է լինելու ԳՁՕ-ներից

    30.01.2014| 14:18
    Այսօր բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտարարեց, որ Հայաստանում ձկները սնվելու են միմիայն բարձր որակի կերով։