ՄԱԿ-ի կողմից 2011-2012թթ. իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը մոտ ապագայում կարող է լուրջ ազդեցություն թողնել ժողովրդագրության վրա և հանգեցնել ցավալի հետևանքների: Այս առիթով այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում իր մտահոգությունը հայտնեց ՄԱԿ-ի՝ Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ:
Թյուր կարծիք կա, թե շների և մարդու մերձեցումը (թե` ընկերությունը) սկսվել է փոխադարձ, (թե` երկուստեք) համաձայնությամբ, կամ թե մայր բնության մեկ հրամանով` «ապրեք միասին»:
«Ոչ ավանդական կողմնորոշման մարդկանց համար, ովքեր պատրաստվում են գալ օլիմպիադայի` հյուրի կամ մասնակցի կարգավիճակով, ոչ մի վտանգ չկա»,-ասել է ՌԴ նախագահը BBC-ի լրագրողին:
Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան 2013թ. ակտիվ հասարակական գործունեության համար միջազգային B.I.D. (Business Initiative Directions) կազմակերպության կողմից ստացել է որակի մրցանակ (Quality Summit International Award)։
100 ուկրաինական կազմակերպություններ կոչ են անում հավաքվել Կիևի Անկախության հրապարակում և ուկրաինացիներին խնդրում են չընդունել «Յանուկովիչի օրենքները»: Նրանք շրջանների բնակիչներին կոչ են անում միանալ ակցիային, իսկ Կիևի բնակիչներին խնդրում են շրջանների բնակիչներին օգնել սննդով և բնակատեղիով:
Ստամբուլի ոստիկանությունը ցրել է ցուցարարներին, որ բողոքում են համացանցային տարածության վերահսկման ուժեղացման դեմ՝ հաղորդում է Radikal-ը: Ցուցարարները շաբաթ օրը հավաքվել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում՝ «Ձեռքներդ հեռու իմ համացանցից» ակցիային մասնակցելու համար: Սոցիալական ցանցերում կոչեր են արվել միանալ ցույցին: Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Թերթը գրում է, որ ձերբակալվել են բազմաթիվ մարդիկ:
Հռոմից 100 կմ հեռավորությամբ գտնվող Ռիետի քաղաքում միանձնուհին մայր է դարձել։ Նա բուժօգնության է դիմել որովայնի սուր ցավի պատճառով։ Մենաստանի քույրերը կնոջը հեռու են պահում լրագրողներից։
Բեռլին կատարած երեկվա այցի ընթացքում, կանցլեր Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հուլիսի 12-14-ը Բաքվում տեղի է ունեցել ռուս և գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ չի եղել: Հանդիպումը վերաբերվել է Ուկրաինական պատերազմին...