18.11.2013|
18:24
Սոցիալական ցանցերում անցած օրերին «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանը տեղեկություն էր տարածել, որ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում հեղափոխության փորձ արած Շանթ Հարությունյանին երկուշաբթի օրը պատրաստվում են տեղափոխել հոգեբուժարան՝ իբր դատահոգեբուժական քննության ենթարկելու նպատակով: Շատերն էին իրենց վրդովմունքը հայտնել՝ հիշելով, որ դա սովետական, ԿԳԲ-ական մեթոդ է, որը խորհրդային տարիներին կիրառվում էր այլախոհությունը լռեցնելու նպատակով: