ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հիմա էլ փոխարժեքով են եկամուտներն ավելանում

Հիմա էլ փոխարժեքով են եկամուտներն ավելանում
29.11.2012 | 17:57

Կառավարությունը որոշակի վերապահումներով «դաբրո» տվեց 2013-ի պետբյուջեի եկամուտների և ծախսերի ավելացման ԱԺ-ում ընդդիմության ներկայացրած առաջարկներին։ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ ներկայացված է եղել 406 առաջարկ, որից 67-ն ընդունվել է, 137-ը` մերժվել, իսկ մնացածը թողնվել է քննարկման և ապագայի համար։ Ըստ ներկայացվածի, եկամուտները կավելացվեն 136, ծախսերը տնտեսության ճյուղում` 44, աշխատավարձերը` 76 մլրդ դրամով։ Հետաքրքրական է, որ, ըստ նախարարի, եկամտային մասն ավելացվում է դրամ-դոլար փոխարժեքի տարբերության հաշվին` բյուջեի նախագիծը կազմելիս հաշվարկվել է սեպտեմբերի դրամ-դոլար փոխարժեքը, այս պահին փոխարժեքի փոփոխությունը հանգեցրել է եկամտի ավելացման։ Ինչ խոսք, պետբյուջեի եկամտային մասի ավելացումը կարևոր քայլ է, սակայն հուսալի գործոն չէ դրա հիմքում փոխարժեքի տատանումը դնելը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4690

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ