Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Գագիկ Ծառուկյանը կմնա կալանավորված

Գագիկ Ծառուկյանը կմնա կալանավորված
07.10.2020 | 22:30

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, մերժեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների բողոքը։ Պաշտպանական թիմը բողոքարկել էր Ծառուկյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը։


Դատավոր Մնացական Մարտիրոսյանի այդ որոշման հիմք էր հանդիսացել քրեական գործի ընթացքին խոչընդոտելու ռիսկը։
Գագիկ Ծառուկյանը կալանավորված է սեպտեմբերի 25-ից։

Դիտվել է՝ 6475

Մեկնաբանություններ