Ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ում էր ուղղված «Հայկական Ժամանակի»՝ Ադրբեջանի պահանջների մասին նյութը, բացի Լևոն Տեր-Պետրոսյսնից։ Բնականաբար, ամենասուրը հենց նա էլ արձագանքեց։
Տարօրինակ է, բայց շատերին նորմալ է թվացել Փաշինյանի առաջարկը Ալիևին՝ տալ Հայաստանի այն քարտեզները, որոնցով իրենք պատրաստ են ճանաչել մեր երկրի սահմանները։
ԱՄՆ-Բրիտանիա-Իսրայելը Ալիևին դրդում են պատերազմ սկսել, կամ էլ Հայաստանը հրաժարվում է Իրանի սահմանից (բրյուսելյան բանակցությունների բուն նպատակը), հաջորդ քայլով Հյուսիսային Իրանում ադրբեջանցիների ապստամբություն բարձրացնեն։
Առիթ ունեցել եմ գրելու, որ ուկրաինական իրադարձություններն ուղղակի ազդելու են Հայաստանի վրա։ Ադրբեջանցիները, ինչպես 2–րդ համաշխարհայինի ժամանակ թուրքերը Ստալինգրադի պահով, սպասում էին ռազմական զարգացումներին։
ՈՒկրաինական միջնորդավորված պատերազմը Արևմուտքի ու Ռուսաստանի միջև մոտենում է իր ավարտին այն տարբերակով, երբ հիմնական հակառակորդներից (ԱՄՆ և Ռուսաստան) ոչ մեկին ձեռք չի տալիս այն շարունակելը, քանի որ խաղաղությունն ավելի շահավետ կարող է լինել, քան պատերազմը շարունակելը...