ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՈՒկրաինական կողմը չի ժամանել զինվորականների դիակների փոխանակման վայր

ՈՒկրաինական կողմը չի ժամանել զինվորականների դիակների փոխանակման վայր
07.06.2025 | 13:30

Երեկվա գրառումն այն մասին, որ Ուկրաինայի ղեկավարությունը կարող է հրաժարվել (կամ ձգձգել) զինվորականների դիակներն ընդունելուց, հաստատվեց: Դոնի Ռոստովից բելառուսյան փոխանակման վայր են հասել ռուսական 150 բեռնատարներ՝ յուրաքանչյուրում 20-ից 40 ցինկե դագաղ, իսկ ուկրաինական կողմը չի ժամանել:

Ժողովրդավարական երկրի ինչի՞ն են պետք սպանվածների մարմինները, որ մի հատ էլ նրանց հարազատներին 90 մլրդ գրիվնա վճարի:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 4838

Մեկնաբանություններ