Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Այսրոպեականի ջանքերով ՀԱԵ-ի դեմ իրականացվում է հերթական «ակցիան»

Այսրոպեականի ջանքերով ՀԱԵ-ի դեմ իրականացվում է հերթական «ակցիան»
01.12.2025 | 13:17

ԵՊՀ-ն վեհի´:

Ազնիվ մարդ է ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն: Ի տարբերություն օրվա իշխանության մնացած բոլոր ներկայացուցիչների, վերջինս հստակ բացահայտում է իր հոգևոր համակրանքները: Մինչ Փաշինյան Նիկոլ & Co-ն շրջում է Հայաստանի տարբեր եկեղեցիներով և կարգալույծ ու սկանդալային հոգևորականների պատարագներին մասնակցում, այսրոպեական Հ.Հ-ն հանդիպում է «Գերմանիայի Ավետարանական եկեղեցու արտերկրի եպիսկոպոս Ֆրանկ Կոպանիայի գլխավորած պատվիրակությանը»:

Եվ, ըստ այդմ, Գերմանիայի Ավետարանական եկեղեցին պարտավորվում է աջակցություն ցուցաբերել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետին:

Փաստորեն, այսրոպեականի ջանքերով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվում է հերթական «ակցիան»: ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներն այսուհետ սովորելու են Գերմանիայի Ավետարանական եկեղեցու «պատվիրված երաժշտության ներքո»:

Այնուամենայնիվ, ազնիվ և թափանցիկ մարդ է ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն: Վերջինս հստակ և առանց ավելորդ խորամանկության ու խարդավանքի բացահայտում է իր ծրագրերը:

Հ.Հ-ն վեհի՞:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 717

Մեկնաբանություններ