«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հենց այսպես էլ ապրում ենք

Հենց այսպես էլ ապրում ենք
02.12.2025 | 15:06

Ես ստորև բերվող նկարները չեմ դնում ցույց տալու համար, թե ինչ աղետալի վիճակում է երևանյան հասարակական տրանսպորտը։ Չեմ դնում ցույց տալու համար, որ սպասարկման որակի առումով ոչինչ չի փոխվել տոմսերի գնի թանկացումից հետո նույնիսկ, թեպետ խոստանում էին վիճակի արմատական շտկում։

Չեմ դնում նրա համար, որ, չնայած այդ նույն թանկացմանը, քաղաքային իշխանությունները միլիարդավոր գումար են պակաս հավաքել ու որ եթե չեն հավաքել, դա ոչ միայն աշխատանքի գերվատ կազմակերպման արդյունք է, այլև հնարավոր կոռուպցիոն դրսևորումների։

Ոչ էլ դնում եմ ակնարկելու համար, որ կիրակի օրվա պատարագին Տիգրան Ավինյանը սբ. Սարգիս գնացել էր ոչ թե ի դեմս Նիկոլի իշխող դասին հաճոյանալու, այլ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու պատճառով մեղքերի թողություն խնդրելու համար։

Ոչ և հազար անգամ ոչ։ Ես այս նկարները դնում եմ նրա համար, որ ցույց տամ, թե կանգառներում ժամերի հասնող սպասումից հետո մարդիկ ի՜նչ ցնծություն են ապրում տրանսպորտ մի կերպ խցկվելու համար։

Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 34219

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ